News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Hyundai Motor-ը որոշել է վաճառել Սանկտ Պետերբուրգում գտնվող իր ռուսական գործարանը, որտեղ արտադրությունը դադարեցվել է, հաղորդում է Yonhap գործակալությունը։

Կարգավորողին ներկայացված փաստաթղթի համաձայն՝ ընկերության ղեկավարությունը դեկտեմբերի 19-ին հավանություն է տվել Սանկտ Պետերբուրգի գործարանի բաժնետոմսերը վաճառելու առաջարկին։ Գնորդը կլինի ռուսական Art-Finance ընկերությունը։ Գործարանը դադարեցրել է արտադրությունը 2022 թվականի մարտին՝ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Hyundai Motor-ի տնօրենների խորհուրդը համաձայնության է եկել Սանկտ Պետերբուրգի գործարանը Art-Finance-ին վաճառելու ծրագրի շուրջ։ Գործարքը հաստատման վերջնական փուլում է, ՏԱՍՍ-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունում։

«Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, Hyundai Motor-ն անցկացրել է տնօրենների խորհրդի նիստ, որի ժամանակ համաձայնեցրել է Սանկտ Պետերբուրգի Hyundai Motor Manufacturing Rus (HMMR LLC) գործարանի իր մասնաբաժինը ռուսական Art-Finance LLC-ին վաճառելու պլանը: Hyundai-ն այս պահին ավարտում է Art-Finance-ի հետ գործարքը»,- հայտնել են մամուլի ծառայությունից։

Նշվում է, որ Hyundai Motor-ը կշարունակի Ռուսաստանում Hyundai-ի հաճախորդներին տրամադրել հետվաճառքային սպասարկում և այլ աջակցություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սեփականատիրոջ ավտոտնակում 35 տարի «քնած» 1970 թվականի խորհրդանշական Lamborghini Miura P400 S-ը կհանվի աճուրդի
Ակնկալվում է, որ օգոստոսի 16-ին և 17-ին անցկավելիք աճուրդը կգրավի աշխարհի հավաքորդների համակ ուշադրությունը...
Nissan-ն՝ ի հիշատակ Datsun 240Z-ի, ստեղծել է նոր սահմանափակ քանակությամբ Z Heritage Edition մոդել
Nissan-ը չի նշել, թե քանի Z Heritage Edition կվաճառվի, սակայն մեքենան վաճառքի կհանվի այս ամառ՝ 59 հազար 135 ԱՄՆ դոլարով...
Պարզվել է, որ չինական սեդանը հինգ անգամ ավելի թանկ է, քան Maybach-ը
Գրեթե մեկ միլիոն դոլարով հաճախորդը կստանա 3730 միլիմետր անիվային բազա և 5980 միլիմետր երկարություն...
Թողարկվել է Կալաշկովի ինքնաձիգի գնդակներից պաշտպանված Volkswagen Golf ավտոմեքենան
Ընկերության ցուցադրական մոդելը կառուցվել է վերջին սերնդի Volkswagen Golf GTI-ի հիման վրա...
Jeep-ը մինչև 2027 թվականը ամբողջ աշխարհում կթողարկի Renegade ամենագնացի էլեկտրական տարբերակը
Ամերիկյան ընկերության տվյալներով՝ Renegade-ը կդառնա Jeep-ի վեց նոր էլեկտրական մեքենաներից մեկը․․․
BMW-ն թարմացրել է M2-ը. երկտեղանի մեքենան ավելի հզոր է դարձել
BMW-ն թարմացրել է M2-ը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ