News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


Ես չեմ համարում, որ Արցախի կառավարությունը կարող է ռումբ դառնալ ՀՀ իշխանության տակ. դա չափազանցություն է, բայց պետք է հասկանալ, թե Արցախի իշխանությունների պահպանումով ինչ խնդիր ենք ուզում լուծել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը:

«Արցախի իշխանություններն այսօր պետք է ինտենսիվ բանակցությունների մեջ մտնի Ադրբեջանի հետ, հասկանա՝ ինքը հնարավորություն ունի՞ ժողովրդին վերադարձնելու Արցախ, եւ ինչ կարգավիճակով: Եթե դա բացառված է, ապա պետք է մտածի, ՀՀ իշխանության հետ բանակցություններ վարի, որ ժողովուրդը կարողանա տների խնդիրը լուծել, գյուղացիները գյուղերում տեղավորվեն, ոչ թե ցրված ամբողջ Հայաստանով մեկ: Ես ասել եմ, որ կարող են Սյունիքում գյուղերը բնակեցնել արցախցիներով, խելացի գյուղեր կառուցել եւ դրանով ամրացնել Զանգեզուրը: Իսկ Ստեփանակերտ քաղաքի բնակիչներին պետք է տեղավորել Երեւանին կից մի թաղամասում: Սա է իմ մոտեցումը: Ես կառաջարկեի, որ կառավարությունը զաբաղվեր այս խնդիրներով»,-ասաց նա:

Սամվել Բաբայանը կրկնեց իր առաջարկը, որ կարելի է ստեղծել մի վարչություն, որի մեջ կլինեն պատգամավորներ, համայնքապետեր, եւ այդ մարմինը զբաղվի արցախցիների բոլոր խնդիրների կարգավորման հարցերով. «ՀՀ իշխանությունները սպասողական վիճակում են: Իմ մոտ տպավորություն է, որ ՀՀ իշխանությունը դեռ չգիտի՝ արցախցիները վերադառնալու են, թե մնալու են: Երեւի դա է պատճառը, որ իրենք որոշումներ չեն կայացնում»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի պարագլուխը վերհաստատում է հակահայկական նախապայմանները․ Իրանագետ
Մինչ հայության մի հատվածը ցնծում է իր իսկ պետության իրական տարածքի...
Իմ տպավորությամբ կա Նիկոլ-Ալիև ուղիղ բանակցություն. Իշխան Սաղաթելյան
Այս տպավորությունն ունենք, որ շատ բաներ տեղի են ունենում բանավոր...
Զախարովա. Երեւանը Ղարաբաղի վերաբերյալ որոշումներ կայացրել է ՆԱՏՕ ազդեցության տակ
Այդ գաղափարը ճիշտ չէ, սուտ է...
«Հայաքվեն» հավաքագրել է Արցախի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքով մեր զոհերի տվյալները.Թվով 167 զոհ և անհետ կորած
Առաջիկայում «ՀայաՔվեն» նախատեսում է զոհերի կենսագրականներն ու սխրանքներն ամփոփող գիրք-ալբոմի հրատարակություն՝ որպես հարգանքի տուրք...
Լեռնային Ղարաբաղում 20 հայ է մնացել. օմբուդսմեն
Մենք տեղեկություններ ունենք, թե ինչ պայմաններում են նրանք ապրում...
Ադրբեջանն ի սկզբանե Լեռնային Ղարաբաղը հայաթափելու նպատակ էր հետապնդում. Թաթոյան
Թաթոյանը քարտեզների վրա մանրամասն ներկայացրել է ադրբեջանական ուժերի գործողությունները յուրաքանչյուր թաղամասում...
Ամենաշատ