News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Ամանորյա տոներին ի՞նչ նվիրել հարազատներին, ընկերներին և գործընկերներին։ Այս հարցը, թերևս, այսօր բոլորին է հուզում։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ամանորյա 12 նվեր, որոնք հաճելիորեն կզարմացնեն և վստահաբար, կուրախացնեն ձեզ։

Ճամփորդական դրամապանակ

2.jpg (151 KB)

COVID համավարակը ստիպել է նույնիսկ պասիվ հանգստի սիրահարներին կարոտել  ճանապարհորդություններն ու գործուղումները: Հետևապես, հիմա շատերն են լրացնում բացթողածը։ Նորաոճ ճամփորդական դրամապանակը, որում կարելի է պահել անձնագիր, տոմսեր, բանկային քարտեր և տարբեր փաստաթղթեր, հիանալի նվեր կլինի նրանց համար, ովքեր սիրում են ճամփորդել։

Կրեատիվ օրացույց

3.jpg (104 KB)

Սեղանի օրացույցն, առհասարակ, ակտուալ և օգտակար նվեր է, հատկապես, եթե խոսքը կրեատիվ «հավերժական» օրացույցի մասին է: Այն երկար տարիներ կկատարի իր գործառույթն ու կուրախացնի իր յուրահատուկ դիզայնով։ Կարող եք, օրինակ, ընտրել մագնիսական կամ պրոյեկցիոն օրացույց: Կան նաև դիզայներական լուծումներ, այդ թվում նաև աշխարհահռչակ ստուդիաների կողմից արտադրված։

Գլինտվեյն պատրաստելու հավաքածու

4.jpg (231 KB)

Եթե ​​անցկացվեր ամանորյա ըմպելիքի մրցույթ, ապա շամպայնի հետ կարող էր մրցել միայն գլինտվեյնը։ Ամբողջ աշխարհի Սուրբ Ծննդյան տոնավաճառներում գլինտվեյնը ավանդական հյուրասիրություն է և ձմեռային տոների խորհրդանիշներից մեկը: Այն նաև օրիգինալ նվեր է։ Կարող եք ինքնուրույն հավաքել գլինտվեյն պատրաստելու հավաքածու՝ տոնական զամբյուղի մեջ ներառելով անհրաժեշտ բաղադրիչները, ինչպիսիք են, օրինակ՝ գինի, համեմունքներ, տարայով մեղր և այլն։ Կամ էլ կարող եք ձեռք բերել արդեն պատրաստի հավաքածու՝ տոնական փաթեթավորմամբ:

Սեղանի խելացի լամպ

5.jpg (162 KB)

Նման գաջեթն օգտակար կլինի բոլորին։ Այն կարող է փոխել լուսավորության  երանգները, աշխատել ըստ առաջադրված ռեժիմի, արձագանքել ձայնին և այլն։  Երեխաներին կուրախացնի գեղեցիկ լամպը՝ փայլող կենդանու կամ սիրելի մուլտհերոսի տեսքով, տարեց մարդիկ կգնահատեն մի շարք լրացուցիչ ֆունկցիաներով էլեգանտ լամպերը,  օրինակ՝ հավելվածի միջոցով հեռվից միացնելու հնարավորությունը:

iPhone

6.jpg (227 KB)

Apple սմարթֆոնը, վստահաբար, կարող է հավակնել ամենացանկալի նվերի կոչմանը։ Հատկապես, երբ խոսքը վերջին տարբերակի՝ iPhone 15-ի մասին է: Բացի տեխնիկական գերազանց բնութագրերի, այս մոդելի առանձնահատկություններից է նաև կաղապարի աչք շոյող գույները, այդ թվում՝ նրբագեղ սևը և թրենդային նուրբ վարդագույնը:

Հրաշալի նվեր կլինի նաև նախորդ մոդելը՝ iPhone 14-ը։ Մասնագետները վստահեցնում են՝ այն ակտուալ կլինի առնվազն մինչև 2027 թվականը։ Իսկ եթե փնտրում եք ավելի մատչելի, միաժամանակ երաշխավորված բարձրորակ նվեր, ուշադրություն դարձրեք iPhone 11-ին։

Պրոյեկտոր սմարթֆոնի համար

7.jpg (128 KB)

Փոքրիկ սարք, որով տանը հնարավոր է իրական կինոթատրոն ստեղծել, իսկ գրասենյակում՝ կազմակերպել տեսազանգերի հեռարձակում կամ կարևոր շնորհանդեսների դիտում ամբողջ անձնակազմի համար։ Հետևաբար, նման նվերը կսիրեն ոչ միայն ֆիլմերի սիրահարները։

iPad

8.jpeg (139 KB)

Այսօր iPad-ները համարվում են ամենաարդյունավետ (այս առումով դրանք գերազանցում են շատ նոութբուքերի) և ինքնավար պլանշետները։ Իզուր չէ, որ դրանք նախընտրում են գրաֆիկական դիզայներները։

iPad 9-ը ամենահայտնի մոդելներից մեկն է՝ շնորհիվ իր գերազանց գին-որակ հարաբերակցության:

Տնային աստղադիտակ

9.jpg (136 KB)

Օրիգինալ և հետաքրքիր նվեր, որը կարելի է նվիրել թե կողակցին՝ ռոմանտիկ հաղորդագրության հետ միասին, թե անմիջական ղեկավարին, եթե բախտ է վիճակվել  դառնալու նրա «գաղտնի Սանտան» գրասենյակային նախատոնական վիճակախաղում: Բարեբախտաբար, աստղադիտակների ընտրությունը հսկայական է՝ մանկական մատչելի մոդելներից մինչև բավականին լուրջ սարքեր, որոնցով կարելի է ուսումնասիրել տիեզերքը։

Շարժական մինի-տպիչ սարք

10.jpg (38 KB)

Նույնքան հետաքրքիր և զվարճալի է, որքան Polaroid-ի ակնթարթային լուսանկարները, բայց և ավելի ֆունկցիոնալ է: Սարք, որը հեշտությամբ կտեղավորվի գրպանում, կտպի ցանկացած լուսանկար հենց ձեր սմարթֆոնից: Իսկ որոշ մոդելներ նույնիսկ թույլ են տալիս ավելացնել սթիքերներ, ֆիլտրեր, տեքստեր և նույնիսկ կոլաժներ պատրաստել։  Կախված նրանից, թե ում եք պատրաստվում նվեր անել, կարող եք ընտրել զվարճալի կենդանու տեսքով մինի տպիչ կամ միանգամայն լուրջ մոդել՝ հայտնի արտադրողի կողմից։

Անլար ականջակալներ

11.jpg (184 KB)

Օգտակար նվեր ինչպես մելոմանների, այնպես էլ նրանց համար, ում անհրաժեշտ է միշտ կապի մեջ լինել։ Որպեսզի չխճճվեք անլար ականջակալների բազմազանության մեջ, ավելի լավ է նախապատվությունը տալ բեսթսելերներին՝ 2-րդ սերնդի կամ 3-րդ սերնդի AirPods-ին։ Դրանք երաշխավորում են գերազանց հնչողություն, երկարատև աշխատանք՝ առանց վերալիցքավորման անհրաժեշտության, կապի կայունություն և տվյալների արագ փոխանցում։ Եվ ամենակարևորը, դրանք երկար և ժամանակատար կարգավորում չեն պահանջում՝ բավական է միայն հանել պատյանից և արդեն պատրաստ է օգտագործման։

Սմարթ-թերմոս

12.jpg (150 KB)

Թերմոսը Ամանորի ավանդական նվերներից է։ Բայց «WOW»-էֆեկտի համար խորհուրդ ենք տալիս ուշադրություն դարձնել խելացի թերմոսներին։ Այս սարքերը ոչ միայն ցույց են տալիս ջրի ջերմաստիճանը սենսորային էկրանին, այլև կարող են ազդանշան տալ, որ ջրային պաշարը վերականգնելու ժամանակն է և նույնիսկ սինքրոնացնել սմարթֆոնի հետ, որպեսզի կարողանաք հետևել ձեր խմած հեղուկի քանակին:

MacBook Air M1

13.jpeg (120 KB)

Բարակ, թեթև և բոլորովին անաղմուկ նոութբուք, որի մասին երազում են շատերը։ Դրանով գրեթե ամեն ինչ կարելի է անել՝ այդ թվում նաև խաղալ բարդ գրաֆիկայով խաղեր, մոնտաժել պրոֆեսիոնալ տեսանյութեր։ Եվ այս ամենը մինչև 18 ժամ՝ առանց վերալիցքավորման: Եթե ​​ցանկանում եք զարմացնել, ապա նման նվերն, անկասկած, կդառնա ամենահիշարժանը։

Հուսով ենք՝ օգնեցինք նվեր ընտրելու հարցում։

Մաղթում ենք Ձեզ հիշարժան տոներ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ստեղծվել է շան հաչոցը մարդկային լեզվի թարգմանելու միջոց
Արհեստական բանականության նոր գործիքը ընդլայնում է շան հաչոցի լեզուն հասկանալու հնարավորությունը...
ԱՄՆ-ում ստեղծել են նոր էլեկտրական հեծանիվ, որը կարող է ժամում 130 կիլոմետր արագություն բացել
Ամերիկյան ընկերությունը նոր էլեկտրական հեծանիվ է ստեղծել...
Գիտնականները ստեղծել են «ուտելի» եւ խոսող ռոբոտ
Ներկայացվել է առաջին «ուտելի» ռոբոտը...
Թրամփն ասել է, որ իրեն վախեցնում են արհեստական ​​ինտելեկտի զարգացման տեմպերը
Թրամփը կատակել է, որ տեքստն այնքան լավ է գրված, որ ինքը դեմ չի լինի օգտագործել այն, և որ իր ելույթի հեղինակը կարող է հեռացվել աշխատանքից...
Ucom-ը նոր հետվճարային փաթեթներ է գործարկում (ֆոտո)
Փաթեթներն այն մարդկանց համար են, որոնք ամենօրյա կյանքում և աշխատանքի բերումով շատ ժամանակ են անցկացնում համացանցում...
Առաջ բոլորս մտածում էինք, որ ավտոմատ փոխանցումատուփով մեքենաները լավը չեն, սառույցի վրա փախնում են. Փաշինյան
Մենք այդքան խոսում ենք կանխիկի կրճատման մասին, օնլայն բանկինգի մասին,…
Ամենաշատ