News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Սոչիում փոթորիկը տապալել է 80-ից ավելի  ծառ և վնասել ավելի քան տասը մասնավոր և բազմաբնակարան շենքերի տանիքներ։ ՌԴ ԱԻՆ Կրասնոդարի երկրամասի գլխավոր վարչության տվյալներով, փոթորկի պատճառով խափանվել է էլեկտրամատակարարումը Սոչիի չորս շրջաններում՝ առանց էլեկտրականության թողնելով 11,8 հազար մարդու, գրում է Коммерсант-ը։

Անցած 24 ժամվա ընթացքում Սոչիի կենտրոնում տեղացել է 35 մմ տեղումներ, իսկ լեռնային գոտում՝ 45 մմ ձյուն։ «Ավելի քան 80 ծառ է տապալվել սաստիկ քամուց, վնասվել են 10-ից ավելի մասնավոր և բազմաբնակարան շենքերի տանիքներ։ Արձանագրվել են ինժեներական ցանցերի տեղային վնասներ, աշխատանքներն իրականացնում են վերանորոգման բրիգադները։ Հիմնական աշխատանքը տարվում է աղետի հետևանքների վերացման ուղղությամբ»,- նշում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։

Սաստիկ քամու պատճառով չորս ինքնաթիռ չի կարողացել վայրէջք կատարել Սոչիի օդանավակայանում։ Այժմ դրանք գտնվում են այլընտրանքային օդանավակայաններում: Օդանավակայանի մամուլի ծառայությունից պարզաբանել են, որ հետագա թռիչքները կիրականացվեն՝ հաշվի առնելով  եղանակային պայմանները։

Սոչիում դեկտեմբերի 23-ից 25-ը փոթորկի նախազգուշացում է գործում։ Քաղաքում ուժգին քամի է,  ամպրոպի ուղեկցությամբ, թաց ձյան վերածված հորդառատ անձրևներ։ Օդերևութաբանները կանխատեսում են, որ քամու արագությունը կարող է հասնել 32 մ/վրկ-ի։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է կարկուտ. Եղանակը Հայաստանում
Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +9+11, վաղը ցերեկը՝ +17+19...
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ, Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է...
Եղանակը Հայաստանում
Մարզերի մեծ մասում մայիսի 14-ին սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ...
Հզոր մագնիսական փոթորիկը կարող է հյուսիսափայլ առաջացնել ԱՄՆ տարածքում
Արտասովոր հզոր մագնիսական փոթորիկը կարող է հյուսիսափայլ առաջացնել...
Սեզոնային անձրեւները հեղեղումներ են առաջացրել Աֆղանստանում. մահացել է 50 մարդ
Հեղեղումները վնասել են տներ եւ գույք մի քանի շրջաններում...
Եղանակը Հայաստանում
Երեւանում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, տեղ-տեղ տեղումները կլինեն ինտենսիվ, հնարավոր է՝ կարկուտ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ