News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետությունը չի կարող լուծարվել որեւէ պաշտոնյյի, ներառյալ ընտրված նախագահի հրամանագրով, քանի որ Արցախի Հանրապետությունը ստեղծվել է համաժողովրդական հանրաքվեի հիման վրա: Այս մասին, այսօր՝դեկտեմբերի 25-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։

«Միակ խելամիտ ձեւը նոր հանրաքվե անցկացնելն է եւ Արցախի բոլոր քաղաքացիների կարծիքը հարցնելն է, որը այս պայմաններում այդքան իրատեսական չէ: «Հայաքվեի» կարծիքով Արցախի Հանրապետությունը շարունակում է իր գոյությունը, սակայն նրա տարածքը բռնազավթված է Ադրբեջանի կողմից:

Արցախի նախագահի հրամանագիրը միայն այն չափով է իրավաչափ, որ չափով նա վերաբերում է իր ենթակայության տակ գործող կառույցներին: Հետեւաբար, Արցախի պետական մարմինները, ինչպիսին է ԱԺ-ն, Գերագույն դատարանը, շարունակում են իրենց գործունեությունը:

Բայց ես կարծում եմ՝ արդարացված կլիներ, որպեսզի այն հրամանագիրը, որը սեպտեմբերին ուժի պարտադրանքի տակ, ստիպողաբար Արցախի նախագահը ստորագրել է, նայն եւս առոչինչ ճանաչվի հիմա Արցախի նախագահի կողմից:  Դա ամենաարդարացված ու կարճ ընթացակարգը կլիներ»,-ասաց Չալաբյանը:

Անդրադառնալով այս հարցում ՀՀ իշխանությունների հայտարարություններին, Չալաբյանը նկատեց, որ դա ընդհանրապես իրենց խնդիրը չէ. «Իրենք ի՞նչ գործ ունեն Արցախի նախագահի հրամանագրերի հետ: Եթե իրենք ասում էին, որ Արցախը պետք է ուղիղ բանակցի Ադրբեջանի հետ, ապա բնականաբար, Արցախի նախագահը պետք է իր իրավազորությունը վերականգնի բանակցելու եւ շարունակի բանակցել: Պնդումները, թե դա կարող է Ադրբեջանի համար նոր հիմք հանդիսանալ՝ աբսուրդ է: Իրենց խուճապային տրամադրությունների պատճառը լրիվ ուրիշ տեղ պետք է փնտրել»,- ընդգծեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի պարագլուխը վերհաստատում է հակահայկական նախապայմանները․ Իրանագետ
Մինչ հայության մի հատվածը ցնծում է իր իսկ պետության իրական տարածքի...
Իմ տպավորությամբ կա Նիկոլ-Ալիև ուղիղ բանակցություն. Իշխան Սաղաթելյան
Այս տպավորությունն ունենք, որ շատ բաներ տեղի են ունենում բանավոր...
Զախարովա. Երեւանը Ղարաբաղի վերաբերյալ որոշումներ կայացրել է ՆԱՏՕ ազդեցության տակ
Այդ գաղափարը ճիշտ չէ, սուտ է...
«Հայաքվեն» հավաքագրել է Արցախի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքով մեր զոհերի տվյալները.Թվով 167 զոհ և անհետ կորած
Առաջիկայում «ՀայաՔվեն» նախատեսում է զոհերի կենսագրականներն ու սխրանքներն ամփոփող գիրք-ալբոմի հրատարակություն՝ որպես հարգանքի տուրք...
Լեռնային Ղարաբաղում 20 հայ է մնացել. օմբուդսմեն
Մենք տեղեկություններ ունենք, թե ինչ պայմաններում են նրանք ապրում...
Ադրբեջանն ի սկզբանե Լեռնային Ղարաբաղը հայաթափելու նպատակ էր հետապնդում. Թաթոյան
Թաթոյանը քարտեզների վրա մանրամասն ներկայացրել է ադրբեջանական ուժերի գործողությունները յուրաքանչյուր թաղամասում...
Ամենաշատ