News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը, որն ավանդաբար Նոր տարուց առաջ գումարում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, մեկնարկել է Սանկտ Պետերբուրգում, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

Գագաթաժողովի հյուրընկալը՝ Ռուսաստանի նախագահը, հրավիրել է Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի եւ Ուզբեկստանի գործընկերներին բանակցությունների սեղանի շուրջ եւ էքսկուրսիայի Սանկտ Պետերբուրգի պալատային համալիրներում։

Երեքշաբթի ցերեկը Համագործակցության երկրների ղեկավարները այցելել են «Պավլովսկ» թանգարան-արգելոց, այնուհետեւ նրանց սպասում են Ցարսկոյե սելոյում եւ Պետերգոֆում։

Պավլովսկում բոլոր հյուրերին, բացի Ադրբեջանի եւ Բելառուսի նախագահներից, որոնք այդ ժամանակ երկկողմ հանդիպում կանցկացնեն, Սուրբծննդյան ծիսերգերով դիմավորել է երգչախումբը։ Էքսկուրսիայից հետո պալատի սրահներից մեկում նախագահների համար ոչ մեծ համերգ է տրվել՝ «Հյուսիսային սիմֆոնիա» սիմֆոնիկ նվագախումբը եւ նրա մենակատարներ՝ թավջութակահար Սերգեյ Ռոլդուգինը եւ ջութակահար Պավել Միլյուկովը կատարել են մի քանի դասական վալսեր եւ ռոմանսներ։ Մինի-համերգը վարել է նախագահի միջազգային մշակութային համագործակցության գծով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը։

ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթաժողովը կավարտվի զրույցով Ստրելնայում, Կոնստանտինովյան պալատում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանն ԱՊՀ-ից դուրս գալու ցանկության մասին ոչ մի ազդանշան չի հղել. ԱՊՀ գլխավոր քարտուղար
Լեբեդևը ուշադրություն է հրավիրել ՀԱՊԿ-ին անդամակցելու վերաբերյալ Երևանում բարձրաստիճան անձանց հայտարարությունների վրա...
Մենք չենք կարող չնկատել, որ Հայաստանը ներկա չի լինում միջոցառումներին ԱՊՀ շրջանակում. ՌԴ դեսպանության խորհրդական
Համագործակցության պատկերն այնքան էլ ուրախալի չէ...
Կառավարությունից հերքում են. Մհեր Գրիգորյանը չի մեկնել Աշխաբադ
Նշենք, որ Բիշքեկում ընթացող ԱՊՀ հատուկ ծառայությունների ղեկավարների…
ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդում ՀՀ պատվիրակությունը գլխավորում է Մհեր Գրիգորյանը
Նախատեսվում է ընդունել վտանգավոր թափոնների գործածության կարգի, ինչպես նաև առողջապահության, քիմիական արդյունաբերության ոլորտներում...
Գյումրիում մեկնարկել է ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի համաժողովը
Այցի շրջանակում ԱՊՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում…
Արևմուտքը փորձում է ԱՊՀ երկրներում «գունավոր հեղափոխությունների» համար պայմաններ ստեղծել. Բորտնիկով
Նա նշեց, որ տարածաշրջանային հակամարտությունները սնվում են դրսից՝ նպաստավոր պայմաններ ստեղծելով միջազգային ահաբեկչական կառույցներին սնուցելու համար...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ