News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում վճարովի ավտոկայանատեղիներից (կարմիր գծերից) քաղաքապետարանը 1 մլրդ 350 մլն դրամ եկամուտ է ակնկալում։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 26-ին, Երեւանի ավագանու նիստի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետի պաշտոնակատար Արման Ջհանգիրյանը։

«Երևանում կայանման վճարի համար 2024 թվականին նախատեսել էինք 1 մլրդ 200 մլն դրամի մուտք։ Բարձրացումը, սակայն, հաջորդ տարի լրացուցիչ 150 մլն դրամ կբերի քաղաքային բյուջե»,– նշեց Ջհանգիրյանը։

Նա ընդգծեց, որ 2022 թվականին «կարմիր գծերի» վճարներից քաղաքային բյուջե է մտել 680 մլն դրամ, իսկ 2023–ին` 960 մլն դրամ։

Նշենք, որ ավագանու նիստում քննարկվում է կայանման դրույքաչափերը բարձրացնելու հարցը։ Առաջարկվում է 2024 թվականի հունվարի 1-ից մայրաքաղաքի կենտրոնում (Երևան քաղաքի «Ա» գոտում) ավտոկայանատեղիում (կարմիր գծեր) կայանելու համար վճարը սահմանել տարեկան 160 000 դրամ, իսկ կենտրոնից դուրս (Երևան քաղաքի «Բ» գոտի)` 24 000 դրամ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սեփականատիրոջ ավտոտնակում 35 տարի «քնած» 1970 թվականի խորհրդանշական Lamborghini Miura P400 S-ը կհանվի աճուրդի
Ակնկալվում է, որ օգոստոսի 16-ին և 17-ին անցկավելիք աճուրդը կգրավի աշխարհի հավաքորդների համակ ուշադրությունը...
Nissan-ն՝ ի հիշատակ Datsun 240Z-ի, ստեղծել է նոր սահմանափակ քանակությամբ Z Heritage Edition մոդել
Nissan-ը չի նշել, թե քանի Z Heritage Edition կվաճառվի, սակայն մեքենան վաճառքի կհանվի այս ամառ՝ 59 հազար 135 ԱՄՆ դոլարով...
Պարզվել է, որ չինական սեդանը հինգ անգամ ավելի թանկ է, քան Maybach-ը
Գրեթե մեկ միլիոն դոլարով հաճախորդը կստանա 3730 միլիմետր անիվային բազա և 5980 միլիմետր երկարություն...
Թողարկվել է Կալաշկովի ինքնաձիգի գնդակներից պաշտպանված Volkswagen Golf ավտոմեքենան
Ընկերության ցուցադրական մոդելը կառուցվել է վերջին սերնդի Volkswagen Golf GTI-ի հիման վրա...
Jeep-ը մինչև 2027 թվականը ամբողջ աշխարհում կթողարկի Renegade ամենագնացի էլեկտրական տարբերակը
Ամերիկյան ընկերության տվյալներով՝ Renegade-ը կդառնա Jeep-ի վեց նոր էլեկտրական մեքենաներից մեկը․․․
BMW-ն թարմացրել է M2-ը. երկտեղանի մեքենան ավելի հզոր է դարձել
BMW-ն թարմացրել է M2-ը...
Ամենաշատ