News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Արցախի էջը կարկատելու և թեման վերջնական օրակարգից հանելու համար Ադրբեջանը 44-օրյա պատերազմից հետո ընթացող բանակցություններում նախ դուրս բերեց Արցախին վերաբերող դրութը, իսկ 21-23 թվականների ընթացքում` փուլերով, իրականացրած ագրեսիայից հետո էլ, իրեն ապահովագրելու համար խորհրդարանի մակարդակով առաջ է հրում, այսպես կոչված, ադրբեջանցիների` ՀՀ վերադարձի իրավունքը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Սրան զուգահեռ, նույն 2021-23 թթ.-ի ընթացքում Ադրբեջանը մի քանի հարձակում է իրականացրել ՀՀ ինքնիշխան տարածքների նկատմամբ և շուրջ 200 քառակուսի կմ տարածք օկուպացնում:

Հիմա Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունները փորձում են հայ ժողովրդին համոզել, որ Արցախի նախագահի հայտնի հրամանագրի չեղարկումը կարող է ադրբեջանական ագրեսիայի հանգեցնել:

Ադրբեջանը վերջին 3 տարիների ընթացքում ինչ ուզել, ինչպես ուզել է ՀՀ իշխանության հետ վարվել է` պատերազմ սանձազերծել, պայմանավորվածություն խախտել, ստել, «ֆռցրել», դարձրել «տրյապկա»:

Միայն ամենաանտեղյակներին կամ դդումներին կարող է թվալ, որ եթե Ադրբեջանը նպատակ է դրել Հայաստանից կրկին ինչ-որ բան խլել, առիթ չի գտնի:

Արցախի հարցը մնացել է Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների կոկորդում և դրանից ձերբազատվելու համար համատեղ շանտաժի ու սպառնալիքի լեզվով են խոսում:

Հայտնի հրամանագիրը «մարսելուց» հետո, նույն կերպ վարվելու են ՀՀ տարբեր մարզերի նկատմամբ` բավարարելու Ադրբեջանի տարածքային և քաղաքական հավակնությունների ողջ սպասելիքը»,- գրել է պատգամավորը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Խանդանյանը Բրազիլիայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանն ուղղված ՀՀ ջանքերը
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի...
Սպրդող «խաղաղության պայմանագիր»․ Հայաստանը «պատերազմի խաչմերուկում». Ձյունիկ Աղաջանյան
Ցանկացած ընթերցողի կթվա, թե այս բառերն ասվել են ՀՀ գործող իշխանությունների մասին, սակայն սա ամերիկյան գործող վարչակարգի…
Պատմական փաստերը կեղծելու Բաքվի մանիպուլյատիվ քաղաքականության հերթական դրսևորում. ԿԳՄՍՆ-ն հերքում է տարածված լուրերը
Հայաստանի Հանրապետության պատմամշակութային ժառանգության պահպանումը, վերականգնումն ու հանրահռչակումը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի...
Այս պահի դրությամբ Ոսկեպարի ուղղությամբ այն ցանկապատը, փշալարերը, որի նկարները տարածվում են, չկան. Բագրատ Սրբազան
Ես խնդրել եմ երկրորդ անգամ ստուգել բոլոր հնարավոր ծայրերից: Ես ամսի 21-ին…
Հայաստանին մահաբեր զենքի մատակարարումները լուրջ մտահոգություն են առաջացնում. Հաջիև
Սա հարված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին...
Կիրանցեցիները կորցրել են իրենց հողերը մշակելու հնարավորությունը. բնակիչ
Կիրանցի բնակիչները կորցրել են Բերքաբերի ջրամբարի ափին գտնվող գյուղատնտեսական նշանակության հողերը մշակելու հնարավորությունը. անհանգստացած են՝ ինչպե՞ս են հավաքելու այդտեղ ցանված ցորենը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ