News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Fastex էկոհամակարգի աջակցությամբ ստեղծված «Բահամուտ» հիմնադրամը հանդես է եկել 10 մլն $FTN ֆոնդով դրամաշնորհային նախագծով: Բահամուտ բլոկչեյնի ստեղծողները՝ Արմեն Չախոյանը, Կարեն Թերջանյանը, Պավել Արամյանը և Վլադիմիր Իգիթխանյանը, որոշել են հրաժարվել իրենց FTN բոնուսներից՝ ներդնելով դրանք web3-ի կայացմանը նպաստող նախաձեռնության մեջ: Ներդրված գումարը բազմապատկվել է «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ համահիմնադիր Վիգեն Բադալյանի առաջարկով, ստեղծվել է «Բահամուտ» հիմնադրամն իր Բահամուտ դրամաշնորհային ծրագրով:

«Մենք հավատում ենք Բահամուտ բլոկչեյնի ապագային և պատրաստակամ ենք օգնել բոլոր նրանց, ովքեր իրենց նախագծերով և գործունեությամբ կնպաստեն Բահամուտ բլոկչեյն համակարգի զարգացմանը», - ասել են «Բահամուտ» հիմնադրամի համահիմնադիրները: 

Հավելենք որ web3-ի զարգացումը խթանող այս նախաձեռնության 10 միլիոն $FTN ֆոնդը կուղղվի այն կազմակերպությունների առաջարկած ծրագրերին, որոնք իրենց տեսակով համապատասխանում են Բահամուտ բլոկչեյնի ներկայիս պահանջներին և մրցունակ են Բահամուտ Արենա  անվանակարգերից մեկում լավագույնը ճանաչվելու համար։ Իսկ լավագույնները կստանան անհրաժեշտ աջակցություն և ֆինանսավորում՝ web3-ում կայուն և զարգացած բիզնես ստեղծելու համար: Ընտրված նախագծերին հետագայում կներկայացվեն նաև Fast TV-ի հատուկ հաղորդաշարի միջոցով:

image00001.jpeg (104 KB)

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բայդենի վարչակազմը «Կասպերսկու լաբորատորիայի»  հակավիրուսային ծրագրերի վաճառքն ԱՄՆ-ում կարգելի
Ըստ աղբյուրի՝ Ռուսաստանի կառավարության հետ ընկերության սերտ կապերը լուրջ սպառնալք են...
Ucom-ը ուսանողական ծրագիր է անցկացնում ամառային արձակուրդի ընթացքում
Ծրագրի տևողությունը 1 ամիս է, որի համար սահմանված է խրախուսական պարգևավճար՝ 78.000 դրամ...
Yandex Armenia-ն մեկնարկում է նոր բարեգործական մեխանիզմ
Աջակցությունն սկսելու համար Yandex Go հավելվածի օգտատերերը «Օգնենք միասին»  բաժնում ընտրում են գումարի չափը՝ 10, 30, 50, 100 կամ 500 դրամ...
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը մասնակցել է EUROSATORY միջազգային ցուցահանդեսին
Նախարարը հանդիպել է հայկական և միջազգային ընկերությունների...
«ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերություն է այցելել Մալթայի էկոնոմիկայի նախարարը
Նրանց ուղեկցությամբ պարոն Շկեմբրին շրջայց է կատարել ընկերության գլխամասային մասնաշենքում...
Ստեղծվել է շան հաչոցը մարդկային լեզվի թարգմանելու միջոց
Արհեստական բանականության նոր գործիքը ընդլայնում է շան հաչոցի լեզուն հասկանալու հնարավորությունը...
Ամենաշատ