News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ արժեթղթերի եւ բորսաների դաշնային հանձնաժողովը հավանություն է տվել ETF առաջին բորսայական բիթքոին-ֆոնդերին, որոնք հետեւելու են բիթքոինի սփոթային գնին։ Այս մասին նշվել է հանձնաժողովի գրավոր հայտարարությունում։

Իշխանությունները հավանություն են տվել կանոնների փոփոխություններին, որոնք թույլ կտան ստեղծել ETF բորսայական ֆոնդեր։ Այս որոշումը ներդրողներին կրիպտոարժույթի հասանելիություն կապահովի։ Այսպիսով, բիթքոինը կգնանշվի բորսաներում, ինչը նրան հնարավորություն կտա հայտնվել ներդրումային պորտֆելներում՝ արժեթղթերի եւ պարտատոմսերի հետ միասին։

Մոտ մեկ տասնամյակ ԱՄՆ իշխանությունները հրաժարվում էին հավանություն տալ ETF ֆոնդերին՝ շուկաների մանիպուլացման մտավախություն ունենալով։

Երեքշաբթի X (նախկին Twitter) ցանցում կեղծ տեղեկություն էր հայտնվել հանձնաժողովի կողմից, թե ETF ֆոնդերը հավանության են արժանացել։ Ավելի ուշ հանձնաժողովը տեղեկացրել է, որ իր օգտահաշիվը կոտրել են։

ETF ֆոնդերի ակտիվները հասնում են տրիլիոնավոր դոլարների։ ԱՄՆ իշխանությունների որոշումը, վերլուծաբանների կարծիքով, կհանգեցնի բիթոքինի պահանջարկի աճի՝ կապված այն բանի հետ, որ ֆոնդերի արժեթղթերի ձեռքբերմամբ կիրականացվի կրիպտոարժույթի ուղիղ գնում, ինչը կազդի նրա փոխարժեքի վրա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բայդենի վարչակազմը «Կասպերսկու լաբորատորիայի»  հակավիրուսային ծրագրերի վաճառքն ԱՄՆ-ում կարգելի
Ըստ աղբյուրի՝ Ռուսաստանի կառավարության հետ ընկերության սերտ կապերը լուրջ սպառնալք են...
Ucom-ը ուսանողական ծրագիր է անցկացնում ամառային արձակուրդի ընթացքում
Ծրագրի տևողությունը 1 ամիս է, որի համար սահմանված է խրախուսական պարգևավճար՝ 78.000 դրամ...
Yandex Armenia-ն մեկնարկում է նոր բարեգործական մեխանիզմ
Աջակցությունն սկսելու համար Yandex Go հավելվածի օգտատերերը «Օգնենք միասին»  բաժնում ընտրում են գումարի չափը՝ 10, 30, 50, 100 կամ 500 դրամ...
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը մասնակցել է EUROSATORY միջազգային ցուցահանդեսին
Նախարարը հանդիպել է հայկական և միջազգային ընկերությունների...
«ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերություն է այցելել Մալթայի էկոնոմիկայի նախարարը
Նրանց ուղեկցությամբ պարոն Շկեմբրին շրջայց է կատարել ընկերության գլխամասային մասնաշենքում...
Ստեղծվել է շան հաչոցը մարդկային լեզվի թարգմանելու միջոց
Արհեստական բանականության նոր գործիքը ընդլայնում է շան հաչոցի լեզուն հասկանալու հնարավորությունը...
Ամենաշատ