News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Արհեստական բանականության (ԱԲ) հետագա զարգացումը կարող է հանգեցնել աշխատատեղերի կրճատման, ինչպես նաեւ անհավասարության խորացման աշխարհում։ Այսպիսի գնահատականներ է տվել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կարգադրիչ-տնօրեն Կրիստալինա Գեորգիեւան հաստատության կայքի իր բլոգում։

«ԱԲ-ն կարող է կրճատել աշխատատեղերի մոտ 40 տոկոսն ամբողջ աշխարհում՝ փոխարինելով աշխատողներին։ Մենք պետք է քաղաքական միջոցների մտածված հավասարակշռություն ստեղծենք, որպեսզի օգտագործենք նրա պոտենցիալը։ Մենք կանգնած ենք տեխնոլոգիական հեղափոխության շեմին, որը կարող է խթանել աշխատանքի արտադրողականությունը, արագացնել համաշխարհային տնտեսական աճը եւ բարձրացնել եկամուտներն ամբողջ աշխարհում։ Բայց այն կարող է նաեւ հանգեցնել աշխատատեղերի կրճատման եւ անհավասարության խորացման»,- ընդգծել է Գեորգիեւան։

Նրա խոսքով՝ ԱԲ զարգացման ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա «դժվար է կանխատեսել», քանի որ այն տեղի է ունենալու «բարդագույն ձեւով»։ «Եզրակացություններն ապշեցնում են. աշխարհում զբաղվածության մոտ 40 տոկոսը ենթարկված է ԱԲ ներգործությանը»,- ավելացրել է հիմնադրամի տնօրենը։ Քանի որ ԱԲ-ն ազդում է բարձրորակ աշխատատեղերի վրա, շարունակել է Գեորգիեւան, «զարգացած տնտեսություն ունեցող երկրները բախվում են մեծ ռիսկերի», ինչպես նաեւ մեծ հնարավորությունների՝ ձեւավորվող շուկա ունեցող եւ զարգացող երկրների համեմատ։

Հիմնադրամի գնահատմամբ՝ «աշխատանքային եկամուտների վրա ազդեցությունը շատ բանով կախված կլինի այն բանից, թե ԱԲ-ն որքանով կօգնի բարձր եկամուտներ ունեցող աշխատողներին»։ «Եթե ԱԲ-ն էապես հեշտացնի բարձր եկամուտներ ունեցող աշխատողների աշխատանքը, դա կարող է հանգեցնել նրանց աշխատանքային եկամուտների անհամամասնական ավելացման։ Բացի այդ, աշխատանքի արտադրողականության աճը ԱԲ ներդնող ընկերություններում, հավանաբար, կհանգեցնի կապիտալի եկամտաբերության ավելացման, ինչը եւս կարող է նպաստավոր լինել բարձր եկամուտներ ունեցող աշխատողների համար»,- նշել է ԱՄՀ ղեկավարը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բայդենի վարչակազմը «Կասպերսկու լաբորատորիայի»  հակավիրուսային ծրագրերի վաճառքն ԱՄՆ-ում կարգելի
Ըստ աղբյուրի՝ Ռուսաստանի կառավարության հետ ընկերության սերտ կապերը լուրջ սպառնալք են...
Ucom-ը ուսանողական ծրագիր է անցկացնում ամառային արձակուրդի ընթացքում
Ծրագրի տևողությունը 1 ամիս է, որի համար սահմանված է խրախուսական պարգևավճար՝ 78.000 դրամ...
Yandex Armenia-ն մեկնարկում է նոր բարեգործական մեխանիզմ
Աջակցությունն սկսելու համար Yandex Go հավելվածի օգտատերերը «Օգնենք միասին»  բաժնում ընտրում են գումարի չափը՝ 10, 30, 50, 100 կամ 500 դրամ...
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը մասնակցել է EUROSATORY միջազգային ցուցահանդեսին
Նախարարը հանդիպել է հայկական և միջազգային ընկերությունների...
«ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերություն է այցելել Մալթայի էկոնոմիկայի նախարարը
Նրանց ուղեկցությամբ պարոն Շկեմբրին շրջայց է կատարել ընկերության գլխամասային մասնաշենքում...
Ստեղծվել է շան հաչոցը մարդկային լեզվի թարգմանելու միջոց
Արհեստական բանականության նոր գործիքը ընդլայնում է շան հաչոցի լեզուն հասկանալու հնարավորությունը...
Ամենաշատ