News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի կառավարությունն օգտագործում է արհեստական բանականության AI Red Box համակարգը փաստաթղթերի ընթերցման եւ վերլուծության համար, ինչով պետք է զբաղվեն նախարարները, տեղեկացրել է Daily Mail-ը։

Պարբերականի տեղեկացմամբ՝ արհեստական բանականությունն այդ կերպ օգնում է պաշտոնյաներին «թղթերի կույտից» առանձնացնել առավել առաջնահերթները։

«Պահպանողական նախարար Ալեքս Բուրգհարթը խոստովանել է, որ օգտագործում է փորձնական AI Red Box-ը, որպեսզի ամեն օր իրեն կարդալու համար տրվող թղթերի կույտից ընտրի ամենակարեւորները»,- նշվել է տեքստում։

Այն օգտագործում է նաեւ մեկ նախարար, բարձրաստիճան պետական ծառայող Ալեքս Չիսոլմը, նշվել է հրապարակման մեջ։

Խորհրդարանական Սառա Օլնին, սակայն, քննադատել է արհեստական բանականության օգտագործումը երկրի կառավարությունում։ Նրա խոսքով՝ նույն հաջողությամբ կարելի է թույլ տալ, որ Բրիտանիան կառավարեն ռոբոտները։

«Եթե նրանք զլանում են ինքնուրույն կարդալ, մենք կարող ենք նույն հաջողությամբ թույլ տալ, որ ռոբոտները կառավարեն Բրիտանիան»,- ասել է քաղաքական գործիչը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բայդենի վարչակազմը «Կասպերսկու լաբորատորիայի»  հակավիրուսային ծրագրերի վաճառքն ԱՄՆ-ում կարգելի
Ըստ աղբյուրի՝ Ռուսաստանի կառավարության հետ ընկերության սերտ կապերը լուրջ սպառնալք են...
Ucom-ը ուսանողական ծրագիր է անցկացնում ամառային արձակուրդի ընթացքում
Ծրագրի տևողությունը 1 ամիս է, որի համար սահմանված է խրախուսական պարգևավճար՝ 78.000 դրամ...
Yandex Armenia-ն մեկնարկում է նոր բարեգործական մեխանիզմ
Աջակցությունն սկսելու համար Yandex Go հավելվածի օգտատերերը «Օգնենք միասին»  բաժնում ընտրում են գումարի չափը՝ 10, 30, 50, 100 կամ 500 դրամ...
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը մասնակցել է EUROSATORY միջազգային ցուցահանդեսին
Նախարարը հանդիպել է հայկական և միջազգային ընկերությունների...
«ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերություն է այցելել Մալթայի էկոնոմիկայի նախարարը
Նրանց ուղեկցությամբ պարոն Շկեմբրին շրջայց է կատարել ընկերության գլխամասային մասնաշենքում...
Ստեղծվել է շան հաչոցը մարդկային լեզվի թարգմանելու միջոց
Արհեստական բանականության նոր գործիքը ընդլայնում է շան հաչոցի լեզուն հասկանալու հնարավորությունը...
Ամենաշատ