News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը


Ոչ մի կտրուկ բան տեղի չի ունեցել. բանակցությունները, փոխանակումը շարունակվում են, և դրական առումով կարելի է ասել, որ զարգացում կա, իսկ վարչապետի արձագանքն ավելի շատ կարելի է զարմանք որակել, որովհետև հաճախ այդ հռետորաբանությունը դուրս է այն խոսակցություններից, այն փոխանակված փաստաթղթերից, թեզերից, որոնք որ տեղ են գտել: Այս մասին, այսօր՝ հունվարի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով  Ալիևի կողմից հնչեցված տարածքային պահանջներին, որը Նիկոլ Փաշինյանը համարել էր բացարձակապես անընդունելի։

«Դա հաճախ անհասկանալի է: Հետընթաց չկա. զարմանք և տարակուսանք կա այն հռետորաբանության վերաբերյալ, որի մասին վարչապետն իր արձագանքը տվեց:

Հարցին, թե այդ հայտարարություններից հետո ինչի՛ մասին են բանակցությունները, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Բանակցությունները խաղաղության մասին են: Բոլոր այն թեզերը, թե միայն Հայաստանն է ինչ-որ բան զիջում, որի մասին նկատեցի պարոն Օհանյանի ճեպազրույցում, ճիշտ չէ: Տրամաբանությունը երկկողմ է: Օրինակ բերեմ. Ասենք, կողմերը պարտավորվում են յուրաքանչյուրը  մեկ քայլ հետ անել. ամբողջ պայմանագիրը և ամբողջ թեզերը, որոնք որ կան, վերաբերում են երկու կողմերին: Չկա թեզ, չկա մի բան պայմանագրի մեջ, որ, օրինակ, վերաբերում է մի կողմին, մենակ Ադրբեջանը պետք է այսպիսի քայլ անի:

Երբ որ խոսքը զորքերի հետքաշման մասին է, խոսվում է հայելայինի մասին: Երբ որ խոսքը ինչ-որ տարածքների մասին է, մի տեղ Հայաստանն է, մի տեղ՝ Ադրբեջանը, բոլոր թեզերը վերաբերում են հա՛մ Ադրբեջանին, հա՛մ Հայաստանին: Չկա որևէ կետ, որտեղ գրված է, որ այս պայմանագրով Հայաստանը միակողմանի պայմանավորվում է...»:

Դիտարկմանը, թե Ադրբեջանը համառորեն չի համաձայնում ճանաչել ՀՀ տարածքային ամբողջականությունը՝ Ալեն Սիմոնյանը չհամաձայնեց. «Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության մասին Ադրբեջանի նախագահը բազմիցս հայտարարություն է արել, հրապարակային արել է. ՌԴ նախագահի ներկայությամբ, նաև իր հարցազրույցների ժամանակ: Եթե խոսքը 29 800 քառակուսի կիլոմետրի մասին է, այո՛, բառացի այդ թիվը չի ասվել, և մենք սպասում ենք և ակնկալում ենք, որ դա նույնպես տեղի կունենա, բայց դրա բացատրությունը և պատճառները ադրբեջանական կողմի այն է, որ առանց սահմանագծման, սահմանազատման դեռ զերծ են մնում կոնկրետ թիվ հայտարարելուց: Միգուցե դա պահում են ինչ-որ ձևով սակարկման կամ հետագա բանակցությունների համար, բայց ասել հետընթաց՝ նշանակում է, որ ինչ-որ բան է եղել, և դրանից հետ ենք կանգնել: Ես կարող եմ ասել, որ կա պայմանագիր քննարկվող, որի կետերով մենք առաջ ենք գնում այս պահի դրությամբ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի պարագլուխը վերհաստատում է հակահայկական նախապայմանները․ Իրանագետ
Մինչ հայության մի հատվածը ցնծում է իր իսկ պետության իրական տարածքի...
Իմ տպավորությամբ կա Նիկոլ-Ալիև ուղիղ բանակցություն. Իշխան Սաղաթելյան
Այս տպավորությունն ունենք, որ շատ բաներ տեղի են ունենում բանավոր...
Զախարովա. Երեւանը Ղարաբաղի վերաբերյալ որոշումներ կայացրել է ՆԱՏՕ ազդեցության տակ
Այդ գաղափարը ճիշտ չէ, սուտ է...
«Հայաքվեն» հավաքագրել է Արցախի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքով մեր զոհերի տվյալները.Թվով 167 զոհ և անհետ կորած
Առաջիկայում «ՀայաՔվեն» նախատեսում է զոհերի կենսագրականներն ու սխրանքներն ամփոփող գիրք-ալբոմի հրատարակություն՝ որպես հարգանքի տուրք...
Լեռնային Ղարաբաղում 20 հայ է մնացել. օմբուդսմեն
Մենք տեղեկություններ ունենք, թե ինչ պայմաններում են նրանք ապրում...
Ադրբեջանն ի սկզբանե Լեռնային Ղարաբաղը հայաթափելու նպատակ էր հետապնդում. Թաթոյան
Թաթոյանը քարտեզների վրա մանրամասն ներկայացրել է ադրբեջանական ուժերի գործողությունները յուրաքանչյուր թաղամասում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ