News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Պեկինի ճանապարհային ոստիկանությունը շուտով կարող էստանալ  առանց վարորդի էլեկտրական պարեկային մեքենաներ։ Նման 15 մեքենաներ արդեն փորձարկվում են Պեկինի առանց վարորդի վարման ցուցադրական գոտու տարածքում՝ Դաքսինգ շրջանում, հայտնում է Xinhua-ն։

Ինքնավար մեքենաներն ունեն թարթող լույսեր և այլ անհրաժեշտ սարքավորումներ, ի վիճակի են 24-ժամյա ոստիկանական պարտականություններ կատարել՝ համաձայնեցնելով Պեկինի հասարակական անվտանգության մունիցիպալ բյուրոյի աշխատակիցների հետ։ Անվարորդ ոստիկանական մեքենաների պարտականություններն են լինելու քաղաքային ճանապարհների պարեկությունը, իրադարձությունների անվտանգության ապահովումը, հայտարարությունների և նախազգուշացումների փոխանցումը և շտապ փրկարարական գործողությունները:

Անվարորդ պարեկային մեքենաներն օժտված են  4-րդ մակարդակի ինքնավար վարման տեխնոլոգիայով: Ունեն 100 կմ ընթացքի պաշար։ Մեքենաները համալրված են մի քանի սենսորներով՝ շրջանաձև տեսանելիությամբ և մինչև 120 մ հետևելու տիրույթով: 



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սեփականատիրոջ ավտոտնակում 35 տարի «քնած» 1970 թվականի խորհրդանշական Lamborghini Miura P400 S-ը կհանվի աճուրդի
Ակնկալվում է, որ օգոստոսի 16-ին և 17-ին անցկավելիք աճուրդը կգրավի աշխարհի հավաքորդների համակ ուշադրությունը...
Nissan-ն՝ ի հիշատակ Datsun 240Z-ի, ստեղծել է նոր սահմանափակ քանակությամբ Z Heritage Edition մոդել
Nissan-ը չի նշել, թե քանի Z Heritage Edition կվաճառվի, սակայն մեքենան վաճառքի կհանվի այս ամառ՝ 59 հազար 135 ԱՄՆ դոլարով...
Պարզվել է, որ չինական սեդանը հինգ անգամ ավելի թանկ է, քան Maybach-ը
Գրեթե մեկ միլիոն դոլարով հաճախորդը կստանա 3730 միլիմետր անիվային բազա և 5980 միլիմետր երկարություն...
Թողարկվել է Կալաշկովի ինքնաձիգի գնդակներից պաշտպանված Volkswagen Golf ավտոմեքենան
Ընկերության ցուցադրական մոդելը կառուցվել է վերջին սերնդի Volkswagen Golf GTI-ի հիման վրա...
Jeep-ը մինչև 2027 թվականը ամբողջ աշխարհում կթողարկի Renegade ամենագնացի էլեկտրական տարբերակը
Ամերիկյան ընկերության տվյալներով՝ Renegade-ը կդառնա Jeep-ի վեց նոր էլեկտրական մեքենաներից մեկը․․․
BMW-ն թարմացրել է M2-ը. երկտեղանի մեքենան ավելի հզոր է դարձել
BMW-ն թարմացրել է M2-ը...
Ամենաշատ