News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 29
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ձգտում է զավթելլ Ուկրաինայի ողջ տարածքը և երբեք խաղաղություն չի ցանկացել, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բրիտանական Channel 4 News հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Նա (Պուտինը) չի ցանկանում խաղաղություն Ուկրաինայի հետ»,- ասել է Զելենսկին։

Ըստ Ուկրաինայի նախագահի, ինքը չի պատկերացնում խաղաղության համաձայնագրի ստորագրում, ըստ որի՝ Դոնբասի ու Ղրիմի տարածքները կանցնեն Ռուսաստանի Դաշնությանը։

«Եթե մենք ցանկանում ենք կանգնեցնել նրան (Պուտինին), եթե աշխարհը չի ցանկանում, որ սա կրկնվի, որպեսզի մի քանի տարի անց այս ագրեսիան չլինի, ապա ավելի լավ է դրան դիմակայել հիմա»,- ասել է Զելենսկին։

Ըստ նրա, Եվրոպայում խաղաղությունը հնարավոր է միայն այն բանից հետո, երբ «բոլորը հասկանան, որ Ուկրաինան իսկապես անկախ է»։ Միևնույն ժամանակ, Ուկրաինայի նախագահը խոստովանել է, որ «իհարկե, ավելի լավ է քաղաքական ճանապարհ գտնել մեր անկախությունը վերադարձնելու համար»։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ