News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

2023 թվականին տիեզերք արձակված հայկական արբանյակը լուրջ խնդիրներ չի լուծում, այդ թվում՝ գիտական։ Այս մասին հունվարի 22-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը։

Նրա խոսքով՝ նման փոքր արբանյակը, որը արձակվել է 2023 թվականի դեկտեմբերին, ի վիճակի չէ լուծել լուրջ խնդիրներ։ Նա բացատրեց, որ այստեղ կարևոր է հենց այդ երևույթը՝ հայկական արբանյակի արձակումը տիեզերք։ «Այսօր արբանյակ ստեղծելն այնքան էլ դժվար չէ, Իսրայելում դա անում են նույնիսկ դպրոցականները»,- ընդգծեց Միքայելյանը։

Նա հիշեցրեց, որ միևնույն ժամանակ Ադրբեջանն ունի ևս երեք լուրջ արբանյակ տիեզերքում, որոնց պատկերները հնարավորություն կտան իմանալ հայկական բանակի ռազմական տեխնիկայի և անձնակազմի գտնվելու վայրի մասին։

Աստղադիտարանի տնօրենը բացատրեց, որ եթե Հայաստանը ցանկանում է տիեզերք ավելի լուրջ արբանյակ ուղարկել, ապա պետք է ծախսի առնվազն 200 միլիոն դոլար։ Նա կոչ արեց ավելի ակտիվ զարգացնել այս ոլորտը՝ հաշվի առնելով անվտանգության խնդիրները։

Հիշեցնենք, որ 2023 թվականի դեկտեմբերի 1-ին SpaceX ընկերության Falcon 9 հրթիռը տեղացի մասնագետների կողմից մշակված առաջին հայկական Hayasat-1 արբանյակով տիեզերք է դուրս եկել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ