News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

«Տ-Քնսթրաքշն» ՓԲ ընկերության կողմից ՀՀ Լոռու մարզի Մեդովկա համայնքի դպրոցի կառուցման աշխատանքների մասին տեղ գտած հրապարակումներից և հայտարարություններից հետո «Տ-Քնսթրաքշն» ՓԲԸ բաժնետերերի հանձնարարությամբ վերջին 10 օրերի ընթացքում իրականացվել է ընկերության կողմից կատարված աշխատանքների համալիր ուսումնասիրություն, որի արդյունքներով հայտնում ենք հետևյալի մասին․

1. Երկրի ղեկավարության կողմից Մեդովկայի դպրոց այցի օրվա դրությամբ դպրոցի շինարարական աշխատանքներն ամբողջությամբ ավարտված չեն եղել, ավարտական ակտը ստորագրված չի եղել։ Իրականացված ուսումնասիրության արդյունքում ի հայտ են եկել դեռևս շահագործման չհանձնված շինություններին բնորոշ ոչ էական թերություններ։ Ներկայում «Տ-Քնսթրաքշն» ՓԲԸ կողմից իրականացվում է թերությունների վերացման գործընթացը, ի հայտ եկած թերությունների մեծ մասն արդեն վերացված է։ Գույքագրված բոլոր թերությունների շտկման համար ծախսվելիք գումարը կազմում է մոտ 3 միլիոն ՀՀ դրամ։ Միևնույն ժամանակ, ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ պատվիրատուի ներկայացուցիչների խնդրանքով «Տ-Քնսթրաքշն» ՓԲԸ սեփական միջոցներով կատարվել են  պայմանագրային արժեքի մեջ չմտնող լրացուցիչ աշխատանքներ, որի նախահաշվային արժեքը, ներկայիս գնահատմամբ, կազմում է ավելի քան 100 միլիոն ՀՀ դրամ, ինչը մոտ 30 անգամ ավել է արձանագրված թերությունների շտկման համար պահանջվող գումարից։ Ակհայտ է, որ «Տ-Քնսթրաքշն» ՓԲԸ կողմից ոչ միայն չեն կատարվել անհարկի խնայողություններ, այլև ընկերությունն իր սեփական միջոցների հաշվին կատարել է մեծածավալ՝ շուրջ 100 մլն դրամի շինարարական աշխատանքներ։

2. Դպրոցի շինարարության ընթացքում պատվիրատուն երկու անգամ կատարել է նախագծի փոփոխություն։ Արդյունքում «Տ-Քնսթրաքշն» ՓԲ ընկերությունը Մեդովկա համայնքի միջնակարգ դպրոցի կառուցման արդյունքներով որևէ շահույթ չի ստացել և չի ստանալու։ Ներկայիս գնահատմամբ, նշված պայմանագրով ընկերության հարկային վնասը կազմում է 95 միլիոն 615 հազար 804 ՀՀ դրամ: Տվյալ փաստի իսկությունը կարելի է պարզել՝ անցկացնելով համապատասխան հարկային ուսումնասիրություն կամ ստուգում։

3. Անդրադառնալով դպրոցներում տեղադրված կահավորանքի /կախիչներ, բասկետբոլի վահանակ՝ իր ցանցով, ֆուտբոլի դարպաս՝` իր ցանցով/ որակական հատկանիշներին՝ հարկ է ընդգծել, որ դպրոցի կահավորման պատասխանատուն եղել է ԿԳՄՍ նախարարությունը, կահույքը հիմնականում տրամադրվել է ԿԳՄՍ նախարարության կողմից, իսկ կահույքի այն մասը, որը ձեռք է բերվել «Տ-Քնսթրաքշն» ՓԲ ընկերության կողմից, համապատասխանել է ԿԳՄՍ նախարարության կողմից տրամադրված կահույքի որակական չափանիշներին:

Ամփոփելով վերը շարադրածը՝ հարկ է արձանագրել, որ Մեդովկայում իրեն վստահված դպրոցի կառուցման շրջանակում «Տ-Քնսթրաքշն» ՓԲ ընկերությունը ոչ թե անհարկի խնայողությունների միջոցով փորձել է ինչ-որ գումարներ վաստակել, այլ իր սեփական միջոցներն է բերել և ներդրել դպրոցի կառուցման և կահավորման համար:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բայդենի վարչակազմը «Կասպերսկու լաբորատորիայի»  հակավիրուսային ծրագրերի վաճառքն ԱՄՆ-ում կարգելի
Ըստ աղբյուրի՝ Ռուսաստանի կառավարության հետ ընկերության սերտ կապերը լուրջ սպառնալք են...
Ucom-ը ուսանողական ծրագիր է անցկացնում ամառային արձակուրդի ընթացքում
Ծրագրի տևողությունը 1 ամիս է, որի համար սահմանված է խրախուսական պարգևավճար՝ 78.000 դրամ...
Yandex Armenia-ն մեկնարկում է նոր բարեգործական մեխանիզմ
Աջակցությունն սկսելու համար Yandex Go հավելվածի օգտատերերը «Օգնենք միասին»  բաժնում ընտրում են գումարի չափը՝ 10, 30, 50, 100 կամ 500 դրամ...
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը մասնակցել է EUROSATORY միջազգային ցուցահանդեսին
Նախարարը հանդիպել է հայկական և միջազգային ընկերությունների...
«ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերություն է այցելել Մալթայի էկոնոմիկայի նախարարը
Նրանց ուղեկցությամբ պարոն Շկեմբրին շրջայց է կատարել ընկերության գլխամասային մասնաշենքում...
Ստեղծվել է շան հաչոցը մարդկային լեզվի թարգմանելու միջոց
Արհեստական բանականության նոր գործիքը ընդլայնում է շան հաչոցի լեզուն հասկանալու հնարավորությունը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ