News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Tesla ընկերությունը նախատեսում է 2025թ. կեսին նոր էլեկտրամեքենա արտադրել Redwood աշխատանքային անվանմամբ, տեղեկացրել է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով աղբյուրներին։

Մեքենան լինելու է «կոմպակտ քրոսովեր» զանգվածային օգտագործման համար։ Մեկնարկային գինը 25 հազար դոլար է։ Ավելի ցածր գինը թույլ կտա ընկերությանը մրցակցել չինական մրցակիցների հետ, ինչպիսին է BYD-ը, որը 2023թ. վերջին եռամսյակում առաջ է անցել Tesla-ից վաճառքի գծով, նշել է գործակալությունը։ Tesla-ն մտադիր է արտադրել մոտ 10 հազար էլեկտրամեքենա մեկ շաբաթում։

2023թ. նոյեմբերին ընկերության սեփականատեր Իլոն Մասկը ազդարարել էր Cybertruck նոր էլեկտրապիկապի վաճառքն սկսելու մասին Հյուսիսային Ամերիկայում, առաջին նմուշի ցուցադրումից չորս տարի հետո։ Մեկնարկային գինը ԱՄՆ-ում 61 հազար դոլար է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սեփականատիրոջ ավտոտնակում 35 տարի «քնած» 1970 թվականի խորհրդանշական Lamborghini Miura P400 S-ը կհանվի աճուրդի
Ակնկալվում է, որ օգոստոսի 16-ին և 17-ին անցկավելիք աճուրդը կգրավի աշխարհի հավաքորդների համակ ուշադրությունը...
Nissan-ն՝ ի հիշատակ Datsun 240Z-ի, ստեղծել է նոր սահմանափակ քանակությամբ Z Heritage Edition մոդել
Nissan-ը չի նշել, թե քանի Z Heritage Edition կվաճառվի, սակայն մեքենան վաճառքի կհանվի այս ամառ՝ 59 հազար 135 ԱՄՆ դոլարով...
Պարզվել է, որ չինական սեդանը հինգ անգամ ավելի թանկ է, քան Maybach-ը
Գրեթե մեկ միլիոն դոլարով հաճախորդը կստանա 3730 միլիմետր անիվային բազա և 5980 միլիմետր երկարություն...
Թողարկվել է Կալաշկովի ինքնաձիգի գնդակներից պաշտպանված Volkswagen Golf ավտոմեքենան
Ընկերության ցուցադրական մոդելը կառուցվել է վերջին սերնդի Volkswagen Golf GTI-ի հիման վրա...
Jeep-ը մինչև 2027 թվականը ամբողջ աշխարհում կթողարկի Renegade ամենագնացի էլեկտրական տարբերակը
Ամերիկյան ընկերության տվյալներով՝ Renegade-ը կդառնա Jeep-ի վեց նոր էլեկտրական մեքենաներից մեկը․․․
BMW-ն թարմացրել է M2-ը. երկտեղանի մեքենան ավելի հզոր է դարձել
BMW-ն թարմացրել է M2-ը...
Ամենաշատ