![](img/news/80/39/30/default.jpg)
Երևանի ավագանու որոշմամբ էլեկտրամոբիլներին տրամադրվել է ավտոկայանատեղի վճարի արտոնություն: Անվճար կայանելու հնարավորությունից կարող են օգտվել որպես վառելիք բացառապես էլեկտրաէներգիա օգտագործող և բացառապես էլեկտրական շարժիչով աշխատող ավտոտրանսպորտային միջոցները: Էլեկտրամոբիլների վարորդներն, ի դեպ, քաղաքապետարան որևէ փաստաթուղթ ներկայացնելու անհրաժեշտություն չունեն. տվյալներն առկա են համապատասխան շտեմարաններում:
Ավագանու համապատասխան որոշումից օգտվող մեքենաների ցանկը` ԱՅՍՏԵՂ: