News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կստեղծվի Գյուղատնտեսական ռոբոտաշինության և մեխատրոնիկայի ագրարային ճարտարագիտության գերազանցության կենտրոն, որը համապատասխանելով արդի պահանջներին՝ խթան կհանդիսանա այս ոլորտի կրթական և գիտական գործընթացների բարեփոխման և արդիականացման համար, կնպաստի ոլորտի մրցունակ մասնագետների պատրաստմանն ու բուհ-աշխատաշուկա կապի ամրապնդմանը: Այդ մասին NEWS.am-ին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Մոնիտորինգային այցերի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները եղել են Հայաստանի ազգային ագրարային համալսարանում: Նրանք շրջել են գերազանցության կենտրոնի համար հատկացված տարածքում, որտեղ տեղակայվելու են գյուղատնտեսական ռոբոտների (ագրոբոտերի) մշակման և նախագծման լաբորատորիա՝ AgrobotLAB, ծրագրավորման լաբորատորիա՝ ITLab, նոր ուսումնական լսարաններ և աշխատասենյակներ: Բուհի ներկայացուցիչների հավաստմամբ՝ կենտրոնի շինարարական աշխատանքները կավարտվեն մինչև ծրագրի ընթացիկ փուլի ավարտը։

Ծրագրի պատասխանատուները վստահ են՝ կենտրոնի ստեղծումը կնպաստի ապագա ճարտարագետների կարողությունների ձևավորմանը միտված հետազոտահեն կրթության իրականացմանը: Դա քայլ առաջ կլինի դեպի ուսանողի տեսական գիտելիքների գործնական ամրապնդումը, կրթահետազոտական մակարդակի բարելավումը, դեպի ուսանողակենտրոն միջավայրի ստեղծումը, ինչպես նաև խթան կհանդիսանա դասավանդման նոր մեթոդների ներդրման, ուսանողի մասնագիտական հետաքրքրությունների դրսևորման առումով:

Լավագույն փորձի ուսումնասիրության նպատակով ծրագրի շրջանակում իրականացվել է այց Գերմանիայի Դաշնային Հանրապետության Մագդեբուրգ քաղաք՝ Օտտո ֆոն Գերիկեի համալսարանի կազմակերպած մեխատրոնիկայի վերաբերյալ աշխատաժողովին մասնակցելու և Ֆուլդայի կիրառական գիտությունների համալսարանի մեխատրոնիկայի լաբորատորիաներին ծանոթանալու նպատակով։

Դրամաշնորհային ծրագրի ղեկավարի հավաստմամբ՝ ծրագրի շրջանակում «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը» (ԱՏՁՄ) աջակցում է ՀԱԱՀ-ին՝ զարգացնելու գյուղատնտեսական ռոբոտաշինության և մեխատրոնիկայի ոլորտը։ «Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը» (FAST) աջակցում է կրթական ու ձեռնարկատիրական ծրագրերի կազմակերպման շրջանակում, որը հնարավորություն կտա լաբորատորիայի շահառուներին մշակել և ներկայացնել նորարարական գաղափարներ, ստեղծել ստարտափներ և փորձել իրենց գաղափարներն առևտրայնացնել։

«Ինստիգեյթ ռոբոտիքս» ընկերությունն իրականացնում է խորհրդատվություն ռոբոտատեխնիկայի, անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ-ների) նախագծման, տեղեկատվական և գիտատեխնիկական տեխնոլոգիաների, արդյունաբերական ռոբոտների, ղեկավարման համակարգերի մշակման վերաբերյալ, ինչպես նաև աջակցում է ծրագրի շրջանակում ստեղծվող և ներդրվող «Ռոբոտաշինություն և մեխատրոնիկա» նոր ՄԿԾ-ի մշակման գործընթացին:

Նշենք, որ գերազանցության կենտրոնում հետագայում կստեղծվեն նախադրյալներ գյուղատնտեսական ռոբոտների արտադրության համար, կիրականացվեն գիտահետազոտական աշխատանքներ, ագրարային ճարտարագիտության ֆակուլտետում կներդրվի «Ռոբոտաշինություն և մեխատրոնիկա» մասնագիտական կրթական ծրագիրը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բայդենի վարչակազմը «Կասպերսկու լաբորատորիայի»  հակավիրուսային ծրագրերի վաճառքն ԱՄՆ-ում կարգելի
Ըստ աղբյուրի՝ Ռուսաստանի կառավարության հետ ընկերության սերտ կապերը լուրջ սպառնալք են...
Ucom-ը ուսանողական ծրագիր է անցկացնում ամառային արձակուրդի ընթացքում
Ծրագրի տևողությունը 1 ամիս է, որի համար սահմանված է խրախուսական պարգևավճար՝ 78.000 դրամ...
Yandex Armenia-ն մեկնարկում է նոր բարեգործական մեխանիզմ
Աջակցությունն սկսելու համար Yandex Go հավելվածի օգտատերերը «Օգնենք միասին»  բաժնում ընտրում են գումարի չափը՝ 10, 30, 50, 100 կամ 500 դրամ...
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը մասնակցել է EUROSATORY միջազգային ցուցահանդեսին
Նախարարը հանդիպել է հայկական և միջազգային ընկերությունների...
«ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերություն է այցելել Մալթայի էկոնոմիկայի նախարարը
Նրանց ուղեկցությամբ պարոն Շկեմբրին շրջայց է կատարել ընկերության գլխամասային մասնաշենքում...
Ստեղծվել է շան հաչոցը մարդկային լեզվի թարգմանելու միջոց
Արհեստական բանականության նոր գործիքը ընդլայնում է շան հաչոցի լեզուն հասկանալու հնարավորությունը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ