News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 12
Տեսնել լրահոսը


Մենք միշտ խաղաղության կողմնակից ենք եւ ցանկացած դեպքում, երբ մեր առաջարկները չեն ընդունում, մենք նույն առաջարկներով ենք հանդես գալիս: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը:

«Ադրբեջանը դրանք մերժում է, որովհետեւ իրենք նպատակ չունեն խաղաղության գնալու: Եթե իրենք ցանկանային խաղաղություն, հիմա վաղուց դա կլիներ: Դրա համար մեր բոլոր առաջարկները իրենք մերժում են: Մեր վերջին առաջարկությունը՝ միմյանց սպառազինությունը վերահսկելու մասին, իրենք չեն ընդունի, որովհետեւ իրենք երբեք թույլ չեն տա, որ դու վերահսկես իրենց սպառազինությունը: Իրենք կարող են մի հասարակ պատճառ բռնել, որ մենք ունենք 4 հարեւան պետություն, եւ մյուսների հետ ես կարող է վաղը պատերազմ սկսել: Դու ո՞վ ես, որ գաս իմ սպառազինությունը վերահսկես: Երբ անկեղծ ենք մեր ցանկությունների մեջ, իսկ իրենք հետին մտքեր ունեն:

Երկրորդ, մենք ասում ենք՝ զորքերի հայելային հետքաշում, որովհետեւ ուզում ենք, որ խաղաղությունը լինի, իսկ իրենք չեն ուզում: Մենք ասում ենք՝ առաջնագծից հետ քաշվեն, իսկ սահմանագծման եւ սահմանազատման աշխատանքները թող կատարվեն: Իրենք չեն համաձայնում, իրենք մեր տարածքներում են, ու չեն ուզում դուրս գալ: Մենք արդեն հասկացանք, որ իրենք չեն ուզում գնան խաղաղության: Ինչ պայման էլ մենք դնենք, իրենք չեն համաձայնելու, որովհետեւ իրենք նպատակ ունեն հարձակվելու մեր երկրի վրա»,- հայտարարեց ՔՊ-ական պատգամավորը:

Նրա համար, ըստ նրա, Հայաստանը պետք է վերականգնի ռազմական բալանսը, նոր բարեկամներ, նոր դաշնակիցներ գտնենք, որ կարողանանք մեր անվտանգությունն ապահովել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ