News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 1-ի նիստում որոշեց վրացական համարներով 2648 մեքենայի մաքսային ձևակերպման համար ընդհանուր առմամբ փոխհատուցել 7,532.7 մլն դրամ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ պետությունը պարտավորվել է մինչև 2023 թվականի դեկտեմբերի 30-ը ներառյալ սուբսիդավորել մինչև դեկտեմբերի 4-ը ՀՀ ժամանակավոր ներմուծված և մինչև դեկտեմբերի 30-ը մաքսազերծված ավտոմեքենաների մաքսատուրքը մինչև 5 տարվա արտադրության մեքենաների համար 40%-ի, ավելի հին մեքենաների համար` 70%-ի չափով։

Նշվում է, որ ՀՀ կառավարությունը փոխհատուցումները կիրականացնի մինչև 2023-ի դեկտեմբերի 27–ը ներառյալ կատարված գործարքների մասով:

2023 թ դեկտեմբերի 28-ի, 29-ի և 30-ի փոխհատուցումներն իրականացնելու նպատակով անհրաժեշտ է 2024 թ պետական բյուջեով նախատեսել շուրջ 515.6 մլն դրամ:

Մինչ այս պահը փաստացի փոխհատուցվել է 2488 ավտոմեքենայի մասով, իսկ 160 ավտոմեքենայի մասով չի փոխհատուցվել 515.6 մլն դրամ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սեփականատիրոջ ավտոտնակում 35 տարի «քնած» 1970 թվականի խորհրդանշական Lamborghini Miura P400 S-ը կհանվի աճուրդի
Ակնկալվում է, որ օգոստոսի 16-ին և 17-ին անցկավելիք աճուրդը կգրավի աշխարհի հավաքորդների համակ ուշադրությունը...
Nissan-ն՝ ի հիշատակ Datsun 240Z-ի, ստեղծել է նոր սահմանափակ քանակությամբ Z Heritage Edition մոդել
Nissan-ը չի նշել, թե քանի Z Heritage Edition կվաճառվի, սակայն մեքենան վաճառքի կհանվի այս ամառ՝ 59 հազար 135 ԱՄՆ դոլարով...
Պարզվել է, որ չինական սեդանը հինգ անգամ ավելի թանկ է, քան Maybach-ը
Գրեթե մեկ միլիոն դոլարով հաճախորդը կստանա 3730 միլիմետր անիվային բազա և 5980 միլիմետր երկարություն...
Թողարկվել է Կալաշկովի ինքնաձիգի գնդակներից պաշտպանված Volkswagen Golf ավտոմեքենան
Ընկերության ցուցադրական մոդելը կառուցվել է վերջին սերնդի Volkswagen Golf GTI-ի հիման վրա...
Jeep-ը մինչև 2027 թվականը ամբողջ աշխարհում կթողարկի Renegade ամենագնացի էլեկտրական տարբերակը
Ամերիկյան ընկերության տվյալներով՝ Renegade-ը կդառնա Jeep-ի վեց նոր էլեկտրական մեքենաներից մեկը․․․
BMW-ն թարմացրել է M2-ը. երկտեղանի մեքենան ավելի հզոր է դարձել
BMW-ն թարմացրել է M2-ը...
Ամենաշատ