News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Հաստատված եւ գիտական ապացույց ստացած փաստ է այն, որ ցլերը գունաբաժանում չունեն, նրանք տեսնում են կամ սեւ, կամ սպիտակ, կարմիր գույնը չեն տարբերում: Այս մասին այսօր՝ փետրվարի 2-ին, Մատենադարանի նոր մասնաշենքում «Արհեստական բանականությունը բիզնեսի համար» խորագրով համաժողովի ժամանակ Factor.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը՝ անդրադառնալով նախօրեին հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի բերված օրինակին, որ մենք հիմա կարմիր հագած քայլում ենք մի ճանապարհով, որի երկայնքով ցլեր են կանգնած:

Անդրադառնալով վարչապետի խոսքին, նա ասաց. «Վարչապետը հասարակությանն առաջարկում է մի դիսկուրս, որի շուրջ կարող են լինել տարբեր կարծիքներ, սակայն հասարակության մեջ երկխոսության առկայությունը միշտ հնարավորություն է տալիս հասկանալ, փնտրել, վերլուծել եւ դուրս գալ ինչ-որ լուծումների, որը կարող է ավելի օպտիմալ լինել մեր պետության համար:

Ինչ վերաբերում է մեր ավանդական արժեքներից հրաժարվելուն, մեր ավանդական պատկերացումները փոխելուն, այդ հարցում իմ դիրքորոշումը երկակի է, որովհետեւ ես երկար տարիներ զբաղվում եմ մեր երկրի ու ժողովրդի կյանքում տեղի ունեցած տարբեր իրադարձությունների վերլուծությամբ: Դրանց արդյունքում եկել եմ հետեւության, որ այն, ինչ մենք արել ենք հետեւոյթւոն մեզ համար, այնքան էլ չի համապատասխանում այն իրականությանը, որը եղել է ժամանակին, երբ ընդունվել են այդ որոշումները եւ իրականացվել են գործողությունները:

Սակայն հետագայում ինչ-որ նպատակներից ելնելով այդ որոշումները եւ գործողությունների արդյունքները սկսել է հարմարեցվել մի շաբլոնի եւ թույլ չեն տվել, որ որեւէ բան դրանից դուրս գա: Պետք է երկխոսություն, քննարկում, պետք է մի քիչ շարժել հասարակության մոտ կարծրացած պատկերացումները»:

Հարցին՝ արդյոք մենք Ադրբեջանի պահանջով ենք գնում Սահամանադրության փոփոխության, Արսենյանը բացասական պատասխան տվեց. «Ոչ, մենք ոչ մեկի պահանջով, որեւէ արտաքին խաղացողի պահանջով փոփոխության չենք գնում: Եթե ուսումնասիրեք Փաշինյանի քաղաքական ժառանգությունը մինչեւ իշխանության գալը, կտեսնեք, որ այն ժամանակ էլ քաղաքականությամբ զբաղվող Փաշինյանն ուներ իր տեսակետը, որը էականորեն փոփոխություն չի կրել:

Ինչ վերաբերում է մեր պետական կյանքի պլանավորմանը, եթե մենք ցանկանում ենք, որ ունենանք արդյունավետ հասարակություն, պետք է ունենանք արդյունավետ կոմունիկացիա, այդ թվում հանրային: Կոմունիկացիայի բացակայության պարագայում միշտ լինելու են վիճահարույց հարցեր: Դրա համար պետք է պետական կյանքում խուսափել ստախոսությունից»:

Պատկերացրեք մենք կարմիր շորով անցնում ենք ճանապարհով, որի երկայնքով ցուլեր են. եթե շորը չփոխենք, չենք անցնի. Փաշինյան

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բայդենի վարչակազմը «Կասպերսկու լաբորատորիայի»  հակավիրուսային ծրագրերի վաճառքն ԱՄՆ-ում կարգելի
Ըստ աղբյուրի՝ Ռուսաստանի կառավարության հետ ընկերության սերտ կապերը լուրջ սպառնալք են...
Ucom-ը ուսանողական ծրագիր է անցկացնում ամառային արձակուրդի ընթացքում
Ծրագրի տևողությունը 1 ամիս է, որի համար սահմանված է խրախուսական պարգևավճար՝ 78.000 դրամ...
Yandex Armenia-ն մեկնարկում է նոր բարեգործական մեխանիզմ
Աջակցությունն սկսելու համար Yandex Go հավելվածի օգտատերերը «Օգնենք միասին»  բաժնում ընտրում են գումարի չափը՝ 10, 30, 50, 100 կամ 500 դրամ...
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը մասնակցել է EUROSATORY միջազգային ցուցահանդեսին
Նախարարը հանդիպել է հայկական և միջազգային ընկերությունների...
«ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերություն է այցելել Մալթայի էկոնոմիկայի նախարարը
Նրանց ուղեկցությամբ պարոն Շկեմբրին շրջայց է կատարել ընկերության գլխամասային մասնաշենքում...
Ստեղծվել է շան հաչոցը մարդկային լեզվի թարգմանելու միջոց
Արհեստական բանականության նոր գործիքը ընդլայնում է շան հաչոցի լեզուն հասկանալու հնարավորությունը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ