News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հունվարի 26-ին տեղի է ունեցել «հայrate» մրցանակաբաշխությունը, որի ընթացքում հայտարարվել են Հայաստանի ամենագրավիչ գործատուները՝ համաձայն երկրի ուսանողների շրջանում անցկացված հարցումների տվյալների ։

Հայաստանում ՏՀՏ ոլորտի առաջատար Վիվա-ՄՏՍ ընկերությունն ընդգրկվել է ամենագրավիչ գործատուների տասնյակում։

«Վիվա-ՄՏՍ-ը տվյալ հարցման լավագույն գործատուների տասնյակում հայտնված հեռահաղորդակցային միակ ընկերությունն է: Ուսանողների գնահատականը վկայում է, որ մենք ճիշտ ճանապարհին ենք. մեր ընկերությունը գրավիչ է սովորելու և մասնագիտական աճի ձգտող երիտասարդների համար: Վիվա-ՄՏՍ-ն ավելին է, քան կապ տրամադրող ընկերությունը: Այն թվային էվոլյուցիայի փուլում է և երիտասարդ սերնդի համար հետաքրքիր է լինել ոչ միայն թվային ծառայությունների սպառող, այլև այդ էվոլյուցիայի անմիջական մասնակից ու իրականացնող: «Viva University»-նորն ընձեռում է աշխատանքային պրակտիկայի, իսկ լավագույններին՝ նաև աշխատանքի հնարավորություն, ինչպես նաև Վիվա-ՄՏՍ-ի կողմից իրականացվող մի շարք այլ նախագծեր ուղղված են երիտասարդների մասնագիտական զարգացմանը: Մենք ցանկանում ենք, որ մեր փայլուն երիտասարդությունը մնա, աշխատի, ներդրում կատարի, զարգանա և ապագան տեսնի հայրենիքում»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը։

«Հայrate» մրցանակաբաշխությունն անցկացվում է արդեն երրորդ անգամ՝ «Գրանթ Թորնթոն Հայաստան»-ի և Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի  համատեղ ջանքերով և նպատակ ունի բացահայտելու գործատուների գրավչությունը աշխատաշուկայում իրենց տեղը զբաղեցնել փորձող երիտասարդների շրջանում։ Մրցանակաբաշխությունն իր ուրույն տեղն է գտել մարդկային ռեսուրսների համայնքի տարեկան միջոցառումների շարքում և ամրապնդել է գործատու–բուհ հարաբերությունների կառուցման  կարևորությունը։ 

Հարցմանը մասնակցել է Հայաստանի առաջատար բուհերի ավելի քան 800 ուսանող՝ արտահայտելով իր կարծիքն ու նշելով 2023 թվականի ամենագրավիչ գործատուին: Միջոցառմանը մասնակցել են պետական տարբեր գերատեսչությունների և համալսարանների ներկայացուցիչներ, գործընկերներ, ուսանողներ և հյուրեր:

S20_0595.JPG (9.01 MB)

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ucom-ը ուսանողական ծրագիր է անցկացնում ամառային արձակուրդի ընթացքում
Ծրագրի տևողությունը 1 ամիս է, որի համար սահմանված է խրախուսական պարգևավճար՝ 78.000 դրամ...
Yandex Armenia-ն մեկնարկում է նոր բարեգործական մեխանիզմ
Աջակցությունն սկսելու համար Yandex Go հավելվածի օգտատերերը «Օգնենք միասին»  բաժնում ընտրում են գումարի չափը՝ 10, 30, 50, 100 կամ 500 դրամ...
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը մասնակցել է EUROSATORY միջազգային ցուցահանդեսին
Նախարարը հանդիպել է հայկական և միջազգային ընկերությունների...
«ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերություն է այցելել Մալթայի էկոնոմիկայի նախարարը
Նրանց ուղեկցությամբ պարոն Շկեմբրին շրջայց է կատարել ընկերության գլխամասային մասնաշենքում...
Ստեղծվել է շան հաչոցը մարդկային լեզվի թարգմանելու միջոց
Արհեստական բանականության նոր գործիքը ընդլայնում է շան հաչոցի լեզուն հասկանալու հնարավորությունը...
ԱՄՆ-ում ստեղծել են նոր էլեկտրական հեծանիվ, որը կարող է ժամում 130 կիլոմետր արագություն բացել
Ամերիկյան ընկերությունը նոր էլեկտրական հեծանիվ է ստեղծել...
Ամենաշատ