News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Volkswagen-ի զարգացման ղեկավար Կայ Գրյունիցն արևմտյան մամուլին ասել է, որ ներկայիս Golf-ը վերջինն է ներքին այրման շարժիչով։ Այնուամենայնիվ, էլեկտրական մեքենաներին անցնելն ու համապատասխան անունների փոխարեն այբբենական թվային ինդեքսներով մոդելներն անվանելը Golf-ը պատմություն չեն դարձնի, գրում է Drom.ru-ն։

Ընդհակառակը, Կայ Գրյունիցը հաստատել է, որ ընկերությունն արդեն աշխատում է իններորդ սերնդի Golf-ի վրա, որն ամբողջությամբ էլեկտրական է լինելու։ «Նա մեր ապրանքանիշի սիրտն է, մենք չենք սպանի Golf-ին»,- Top Gear-ը մեջբերում է նրա խոսքերը:

Բնականաբար ծագող հարցին, թե այս դեպքում ինչպես է ընկերությունը շուկան բաժանելու էլեկտրական Golf-ի և նույն ձևաչափով Volkswagen ID.3  էլեկտրական մեքենայի միջև, նա պատասխանել է, որ ընկերությունում առաջնահերթությունը տալիս են Golf-ին. «Եթե մենք թողարկենք էլեկտրական Golf, այն պետք է լինի իսկական Golf: Այն պետք է նմանվի Golf-ի, ունենա Golf-ի արժեքը: Եվ պետք է լինի նաև GTI»:

Իններորդ սերնդի Golf-ը, որը կթողարկվի երեքից չորս տարի հետո, ինչպես Volkswagen AG-ի բոլոր ապրանքանիշերի հաջորդ սերնդի էլեկտրական մեքենաները, ընդհուպ Bentley-ն, կկառուցվի նոր միայնակ մոդուլային Volkswagen SSP հարթակի վրա: Այս կերպ ընկերությունն ակնկալում է արմատապես նվազեցնել ծախսերը և հասնել նախկինում անհասանելի արտադրության ճկունության:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սեփականատիրոջ ավտոտնակում 35 տարի «քնած» 1970 թվականի խորհրդանշական Lamborghini Miura P400 S-ը կհանվի աճուրդի
Ակնկալվում է, որ օգոստոսի 16-ին և 17-ին անցկավելիք աճուրդը կգրավի աշխարհի հավաքորդների համակ ուշադրությունը...
Nissan-ն՝ ի հիշատակ Datsun 240Z-ի, ստեղծել է նոր սահմանափակ քանակությամբ Z Heritage Edition մոդել
Nissan-ը չի նշել, թե քանի Z Heritage Edition կվաճառվի, սակայն մեքենան վաճառքի կհանվի այս ամառ՝ 59 հազար 135 ԱՄՆ դոլարով...
Պարզվել է, որ չինական սեդանը հինգ անգամ ավելի թանկ է, քան Maybach-ը
Գրեթե մեկ միլիոն դոլարով հաճախորդը կստանա 3730 միլիմետր անիվային բազա և 5980 միլիմետր երկարություն...
Թողարկվել է Կալաշկովի ինքնաձիգի գնդակներից պաշտպանված Volkswagen Golf ավտոմեքենան
Ընկերության ցուցադրական մոդելը կառուցվել է վերջին սերնդի Volkswagen Golf GTI-ի հիման վրա...
Jeep-ը մինչև 2027 թվականը ամբողջ աշխարհում կթողարկի Renegade ամենագնացի էլեկտրական տարբերակը
Ամերիկյան ընկերության տվյալներով՝ Renegade-ը կդառնա Jeep-ի վեց նոր էլեկտրական մեքենաներից մեկը․․․
BMW-ն թարմացրել է M2-ը. երկտեղանի մեքենան ավելի հզոր է դարձել
BMW-ն թարմացրել է M2-ը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ