News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Tesla-ն հետ կկանչի ԱՄՆ-ում շրջանառության մեջ գտնվող 2,2 մլն ավտոմեքենա։ Պատճառը համակարգչի էկրանի պատկերակների չափերն են, որոնք, ըստ դաշնային կարգավորիչի, բավականաչափ մեծ չեն։

Ճանապարհների երթեւեկության անվտանգության ազգային վարչությունը (NHTSA) կարծում է, որ ոչ բավականաչափ մեծ պատկերակները կարող են վթարների պատճառ դառնալ, հաղորդում է Ամերիկայի ձայնը: Tesla-ն ասել է, որ տեղյակ չէ այս խնդրի հետևանքով առաջացած վթարի կամ վնասվածքի դեպքերի մասին, սակայն մտադիր է կատարել պահանջները: Խնդիրը կլուծվի ծրագրային ապահովման թարմացման միջոցով, որը Tesla-ի սեփականատերերից չի պահանջի գնալ սպասարկման կենտրոն:

Խոսքն ԱՄՆ ճանապարհներին առկա Tesla մոդելների մեծ մասի մասին է։ Դրանց թվում են վերջերս թողարկված Cybertruck պիկապը, Model X և Model Y ամենագնացները (մինչև 2024 թվական) և Model S և Model 3 սեդանները (մինչև 2023 թվականը):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
BMW-ն պաշտոնապես ներկայացրել է նոր սերնդի X3 մոդելները
Շարժիչի հզորությունը մեծանում է մինչև 393 ձիաուժ...
Սեփականատիրոջ ավտոտնակում 35 տարի «քնած» 1970 թվականի խորհրդանշական Lamborghini Miura P400 S-ը կհանվի աճուրդի
Ակնկալվում է, որ օգոստոսի 16-ին և 17-ին անցկավելիք աճուրդը կգրավի աշխարհի հավաքորդների համակ ուշադրությունը...
Nissan-ն՝ ի հիշատակ Datsun 240Z-ի, ստեղծել է նոր սահմանափակ քանակությամբ Z Heritage Edition մոդել
Nissan-ը չի նշել, թե քանի Z Heritage Edition կվաճառվի, սակայն մեքենան վաճառքի կհանվի այս ամառ՝ 59 հազար 135 ԱՄՆ դոլարով...
Պարզվել է, որ չինական սեդանը հինգ անգամ ավելի թանկ է, քան Maybach-ը
Գրեթե մեկ միլիոն դոլարով հաճախորդը կստանա 3730 միլիմետր անիվային բազա և 5980 միլիմետր երկարություն...
Թողարկվել է Կալաշկովի ինքնաձիգի գնդակներից պաշտպանված Volkswagen Golf ավտոմեքենան
Ընկերության ցուցադրական մոդելը կառուցվել է վերջին սերնդի Volkswagen Golf GTI-ի հիման վրա...
Jeep-ը մինչև 2027 թվականը ամբողջ աշխարհում կթողարկի Renegade ամենագնացի էլեկտրական տարբերակը
Ամերիկյան ընկերության տվյալներով՝ Renegade-ը կդառնա Jeep-ի վեց նոր էլեկտրական մեքենաներից մեկը․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ