News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Yandex-ի մենեջերների թիմը կստանա հատուկ բաժնետիրական իրավունքներ և կշարունակի ղեկավարել ընկերությունը, որը դուրս կգա Մոսկովյան բորսա:

Նիդերլանդական Yandex N. V.-ն  Yandex-ի բիզնեսը 475 միլիարդ ռուբլի արժեքով վաճառելու գործարք է կնքել մասնավոր ներդրողների կոնսորցիումի հետ։  Yandex-ի նոր գլխամասային ընկերությունը կլինի մասնավոր և անկախ YANDEX միջազգային բաժնետիրական ընկերությունը (ՄԲԸ), որի բաժնետոմսերը կհայտնվեն Մոսկվայի բորսայում: Yandex-ի գլխավոր տնօրենը կմնա Արտյոմ Սավինովսկին։

Yandex ՄԲԸ-ի հիմնական սեփականատերը կլինի փակ փայատիրական ներդրումային ֆոնդը՝  «Կոնսորցիում.Առաջինը»՝ Yandex-ի մենեջերների գլխավորությամբ։ Նրանցից բացի, կոնսորցիումում ևս չորս փայատեր կա, այդուհանդերձ նրանցից և ոչ մեկը չի ունենա վերահսկող բաժնեմաս և, որպես հետևանք, վերահսկողություն ընկերության նկատմամբ։

Yandex-ի մենեջերների թիմը կպահպանի ընկերության կառավարումը և առանցքային որոշումներ կայացնելու իրավունքը: Դրա համար ստեղծվել է «Մենեջերների հիմնադրամը», որը կստանա հատուկ իրավունքներ և վետոյի իրավունք տնօրենների խորհրդում և բաժնետերերի ընդհանուր ժողովում որոշակի հարցերի վերաբերյալ որոշումներ կայացնելիս: Նման հարցերի շարքում են խմբի էական վերակազմակերպումը, բյուջեի հաստատումը, խոշոր գործարքների հաստատումը և կանոնադրության փոփոխությունները:

Yandex-ը կպահպանի Yandex N. V. խմբի բիզնեսները, ծառայությունները և ակտիվները, բացառությամբ արտասահմանյան ստարտափների (Nebius, Toloka, Avride և TripleTen): Ընկերությունը շարունակելու է զարգացնել որոնողական, քաղաքային, ժամանցային, կրթական ծառայությունները, ինչպես նաև ներդրումներ կատարել ամպային տեխնոլոգիաների, ինքնավար ավտոմեքենաների, արհեստական բանականության տեխնոլոգիաների և այլ հեռանկարային ուղղություններում:

Հայաստանում օգտատերերի համար կարևոր հանգամանք է մնում այն, որ գործարքը չի անդրադառնա տվյալ տարածաշրջանում ծառայությունների աշխատանքին եւ չի ազդի տվյալների պաշտպանության վերաբերյալ ընկերության քաղաքականության վրա:

Նոր կառուցվածքն ուղղված է Yandex-ում կառավարման սովորական գործընթացների պահպանմանը՝ ներդրողների, գործընկերների, օգտատերերի և աշխատակիցների մոտ ապահովելով վստահություն ընկերության բիզնեսի կայունության և հեռանկարի նկատմամբ: Yandex-ի բիզնեսը վաճառելու վերաբերյալ գործարքի համաձայնեցման գործընթացը ենթակա կլինի բաժնետերերի և համապատասխան կարգավորող մարմինների դիտարկմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ստեղծվել է շան հաչոցը մարդկային լեզվի թարգմանելու միջոց
Արհեստական բանականության նոր գործիքը ընդլայնում է շան հաչոցի լեզուն հասկանալու հնարավորությունը...
ԱՄՆ-ում ստեղծել են նոր էլեկտրական հեծանիվ, որը կարող է ժամում 130 կիլոմետր արագություն բացել
Ամերիկյան ընկերությունը նոր էլեկտրական հեծանիվ է ստեղծել...
Գիտնականները ստեղծել են «ուտելի» եւ խոսող ռոբոտ
Ներկայացվել է առաջին «ուտելի» ռոբոտը...
Թրամփն ասել է, որ իրեն վախեցնում են արհեստական ​​ինտելեկտի զարգացման տեմպերը
Թրամփը կատակել է, որ տեքստն այնքան լավ է գրված, որ ինքը դեմ չի լինի օգտագործել այն, և որ իր ելույթի հեղինակը կարող է հեռացվել աշխատանքից...
Ucom-ը նոր հետվճարային փաթեթներ է գործարկում (ֆոտո)
Փաթեթներն այն մարդկանց համար են, որոնք ամենօրյա կյանքում և աշխատանքի բերումով շատ ժամանակ են անցկացնում համացանցում...
Առաջ բոլորս մտածում էինք, որ ավտոմատ փոխանցումատուփով մեքենաները լավը չեն, սառույցի վրա փախնում են. Փաշինյան
Մենք այդքան խոսում ենք կանխիկի կրճատման մասին, օնլայն բանկինգի մասին,…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ