News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հնդկաստանը մինչեւ 2030թ. կդառնա նավթի պահանջարկի աճի գծով համաշխարհային առաջատարը։ Այս ցուցանիշով ասիական երկիրը առաջ կանցնի Չինաստանից, տեղեկացրել է «Պրայմ»-ը՝ հղում կատարելով Միջազգային էներգետիկ գործակալության (ՄԷԳ) վերլուծաբանների նյութերին։

Ներկայում Չինաստանն է նավթի պահանջարկի աճի գծով համաշխարհային առաջատարը։ Սակայն առաջիկա վեց տարում ուժերի դասավորությունը երկու կարեւոր մրցակիցների միջեւ կփոխվի հօգուտ Հնդկաստանի։ «Հնդկաստանը Չինաստանից առաջ կանցնի որպես նավթի պահանջարկի աճի աղբյուր»,- ամփոփել են ՄԷԳ-ում։

Էներգետիկ շուկայի եւ անվտանգության դեպարտամենտի ղեկավար Կեյսուկե Սադամորին կարծում է, որ Հնդկաստանը լրիվ ի վիճակի է մինչեւ 2027թ. դառնալ նավթի պահանջարկի աճի գծով համաշխարհային առաջատար։ Հումքի արդյունահանումը Հնդկաստանում միջնաժամկետ հեռանկարում, համաձայն փորձագետների, կշարունակի իջնել։ Այս ֆոնին ասիական երկիրը ստիպված կլինի շեշտը դնել նավթի ներմուծումն ավելացնելու վրա։

2023թ. արդյունքներով՝ Հնդկաստանը եւ Չինաստանը դարձել են ռուսական հում նավթի ամենախոշոր ներմուծողները։ Առաջինին բաժին է ընկել բոլոր արտահանումների 40, երկրորդին՝ 45-50 տոկոսը, նշել է  ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։ Եվրոպական ուղղությամբ մատակարարումներն այդ ընթացքում, հակառակը, խիստ անկում են ունեցել՝ 40-45 տոկոսից հասնելով 4-5 տոկոսի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Brent տեսակի նավթի գինը կայունացել է մեկ բարելի դիմաց 85,4 դոլարի մակարդակում
WTI նավթի հուլիսյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային առևտրի ժամանակ չեն փոխվում...
Նոր Խարբերդ թաղամասում գազատար է անցկացվել
Մենք քննարկել ենք հարցը պարոն Գարեգին Բաղրամյանի հետ՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ, և մեզանից ակնկալվում է…
Brent նավթն էժանացել է՝ մեկ բարելը 82,35 դոլար
Երկուշաբթի նավթի գինն իջնում է...
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Արտաշատում,  Նշավան, Չկալովկա բնակավայրերում
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:…
Brent տեսակի նավթը մեկ բարելի դիմաց նվազել է մինչև 82,36 դոլար՝ նախորդ օրը գների աննշան աճից հետո
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի օգոստոսյան ֆյուչերսների գնանշումները նվազել են 0,39 դոլարով...
Brent-ն էժանացել է՝ մեկ բարելը 82,39 դոլար
Հինգշաբթի նավթի գինն իջնում է...
Ամենաշատ