News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 8-ի նիստին փոփոխություն կտարեց իր որոշումներց մեկում, որով, ըստ Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Խաչատուր Խաչիկյանի, նախատեսվում է միջուկային անվտանգության կոմիտեի միջուկային անվտանգության վարչության և ճառագայթային անվտանգության վարչության և տեխնիկական բաժնի մասնագետներին քաղաքացիական ծառայության կազմից դարձնել քաղաքացիական աշխատանք կատարող մասնագետներ։

«Խնդիրը ծագել է այն բանից, որ տարիներ շարունակ անհնար էր լինում համալրել կոմիտեի թափուր հաստիքները. մասնավորապես ուզում եմ նշել, որ 2021-2023 թվականների ընթացքում իրականացրել ենք քաղաքացիական ծառայության 55 մրցույթ, որից 21-ն ընդհանրապես չի կայացել հայտատուների բացակայության կամ մասնակիցների անհամապատասխանության հետևանքով, իսկ 34-ի մրցույթների ընթացքում մասնակցել են 21 հոգի, որոնցից մրցույթի արդյունքում կոմիտեի հաստիքները համալրվել են 12 հոգով, սակայն այդ ժամանակահատվածում 9 հոգի նույնպես սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից, և այս պարագայում կոմիտեի համար խնդիր է առաջանում՝ սերնդափոխությունը»,- ասաց Խաչատուր Խաչիկյանը։

Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի հետ կապված այս որոշումը կարևոր է, որովհետև մենք խնդիր ենք դրել նոր ատոմակայան ունենալու և նոր ատոմակայան կառուցելու։ Մենք վաղը-մյուս օրը գալու ենք, բախվենք իրավիճակի հետ, որ փողը կա, նախագիծը կա, ամեն ինչը կա, բայց մենք չենք կարողանում իրագործել դա, որովհետև չունենք մասնագետներ։

Մենք արդեն իսկ շատ ուշացել ենք այս ճանապարհին, բայց, ինչպես ասում են, լավ է ուշ, քան երբեք, և մենք հիմա պետք է այս որոշումը կայացնենք։ Ընդ որում՝ այս խորհրդակցության ընթացքում հանձնարարական եմ տվել. չգիտեմ, տիկին Անդրեասյան, այդ հանձնարարականը Ձեզ հասել է, թե՞ չէ:

Մասնավորապես, այս տարի և հետագա տարիներին նույնպես ժամկետային զինվորական ծառայությունից կրթության պարագայում տարկետման իրավունքները և քվոտաները սահմանելիս մենք պետք է հատուկ նկատի ունենանք միջուկային էներգետիկայի ոլորտը, որը, ինչպես ասացի, մենք մեգանախագիծ ունենք իրականացնելու, և այդ մեգանախագծի մաս է նաև մասնագետների պատրաստումը։ Պետք է խոստովանենք, որ ՀՀ-ում չկա մի ոլորտ, որտեղ մենք մասնագետների պակասի պրոբլեմին չենք առնչվում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նավթի գները տարբեր ուղղությամբ են տատանվում. Brent-ը մեկ բարելի դիմաց 85,1 դոլար է
Չորեքշաբթի NYMEX բորսայում հիմնական առևտուրը չի կայացել ԱՄՆ-ում պետական ​​տոնի պատճառով, և...
Brent տեսակի նավթի գինը կայունացել է մեկ բարելի դիմաց 85,4 դոլարի մակարդակում
WTI նավթի հուլիսյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային առևտրի ժամանակ չեն փոխվում...
Նոր Խարբերդ թաղամասում գազատար է անցկացվել
Մենք քննարկել ենք հարցը պարոն Գարեգին Բաղրամյանի հետ՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ, և մեզանից ակնկալվում է…
Brent նավթն էժանացել է՝ մեկ բարելը 82,35 դոլար
Երկուշաբթի նավթի գինն իջնում է...
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Արտաշատում,  Նշավան, Չկալովկա բնակավայրերում
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:…
Brent տեսակի նավթը մեկ բարելի դիմաց նվազել է մինչև 82,36 դոլար՝ նախորդ օրը գների աննշան աճից հետո
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի օգոստոսյան ֆյուչերսների գնանշումները նվազել են 0,39 դոլարով...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ