News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը


2018-ից մեր օրակարգում է թվայնացման հարցը. ես տասնյակ խորհրդակցություն եմ արել, մասնագետներին խնդրել եմ բացատրել՝ թվայնացումն ինչ է եւ ինչի համար է: Այս մասին, այսօր՝ փետրվարի 8-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես այդ խորհրդակցություններին, ամենայն հարգանքով բոլորի հանդեպ,  դուրս եմ եկել դմբրած եւ հասկանալով, որ ես ոչինչ չհասկացա:  Ասել եմ՝ տարբերակ չկա՞ այդ հարցի պատասխանները ձեւակերպել մեկ էջի վրա: Ամեն հարցի պատասխանը 22 հատոր է: վերջը հարցրեցի՝ Ո՞րն է առաջատար երկիրը թվայնացման ոլորտում: Ասացին՝ Էստոնիան: Ասեցինք՝ կարո՞ղ է  Էստոնիայից մարդ հրավիրել, որ բացատրի, թե թվայնացումն ինչ է: Էդ մարդիկ եկան եւ մեկ ժամում բացատրեցին՝ ինչ է թվայնացումը եւ ես այլեւս որեւէ հարց չունեի: Սա իրողություն է»,-ասաց Փաշինյանը:

Նա նշեց, որ «ակադեմիական քաղաքի» ծրագրի դեպքում այլեւս 22 հատ խորհրդակցություն անելու կարիքը չկար, միանգամից հրավիրել են միջազգային փորձագետների. «Հիմա մեր գործընկերները այդ պրոյեկտը դնում են մի ռելսերի վրա, որ հետո եթե անգամ ուզենանք չիրականացնել, չենք կարող: Որովհետեւ «Ակադեմիական քաղաքի» գնացքն արդեն գնացել է, էլ կանգնացնել չի լինի: Աշշատանքի մեթոդը էս ա: Մենք մինչեւ քաշում-քաշքշում ենք, շաղգամը չենք կարողանում ի վերջո, հողից հանել: Լավ չի, որ այդպես է, բայց սա մեր իրողությունն է, որը պետք է խոստովանենք»,-ասաց Փաշինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բայդենի վարչակազմը «Կասպերսկու լաբորատորիայի»  հակավիրուսային ծրագրերի վաճառքն ԱՄՆ-ում կարգելի
Ըստ աղբյուրի՝ Ռուսաստանի կառավարության հետ ընկերության սերտ կապերը լուրջ սպառնալք են...
Ucom-ը ուսանողական ծրագիր է անցկացնում ամառային արձակուրդի ընթացքում
Ծրագրի տևողությունը 1 ամիս է, որի համար սահմանված է խրախուսական պարգևավճար՝ 78.000 դրամ...
Yandex Armenia-ն մեկնարկում է նոր բարեգործական մեխանիզմ
Աջակցությունն սկսելու համար Yandex Go հավելվածի օգտատերերը «Օգնենք միասին»  բաժնում ընտրում են գումարի չափը՝ 10, 30, 50, 100 կամ 500 դրամ...
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը մասնակցել է EUROSATORY միջազգային ցուցահանդեսին
Նախարարը հանդիպել է հայկական և միջազգային ընկերությունների...
«ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերություն է այցելել Մալթայի էկոնոմիկայի նախարարը
Նրանց ուղեկցությամբ պարոն Շկեմբրին շրջայց է կատարել ընկերության գլխամասային մասնաշենքում...
Ստեղծվել է շան հաչոցը մարդկային լեզվի թարգմանելու միջոց
Արհեստական բանականության նոր գործիքը ընդլայնում է շան հաչոցի լեզուն հասկանալու հնարավորությունը...
Ամենաշատ