News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում փետրվարի 8-ին տեղի է ունեցել աշխատանքային 2-րդ հանդիպումը շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու «Տեղեկատվության ազատության մասին» և «Հանրային տեղեկությունների մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագծերը: Այդ մասին NEWS.am-ին հայտնում են ԲՏԱ նախարարությունից:

Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, ով կարևորել է օրինագծի ներառական քննարկումը շահագրգիռ բոլոր կողմերի հետ: Աշխատանքային քննարկմանը մասնակցել են նաև պետական մարմինների, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ներկաներն ընդգծել են, որ շատ մեծ աշխատանք է կատարվել օրինագիծը հեղինակած կառույցի կողմից, իրենց դիտարկումները, նկատառումներն ու առաջարկություններն են ներկայացրել մի շարք կետերի, դրույթների և ձևակերպումների վերաբերյալ:

Բարձրացված հարցերին տրվել են պարզաբանումներ, արձանագրվել են առանձին կետերի շուրջ առաջարկված հստակեցումներն ու ճշգրտումները՝ դրանք լրամշակելու համար։

Օրենսդրական փոփոխությունների արդյունքում կարգավորվելու են հանրային տեղեկատվության հասանելիությանն առնչվող մի շարք հարցեր, այդ թվում՝ հնարավորություն ստեղծելով առավել արդյունավետ կերպով իրականացնել Հայաստանի թվայնացման, կառավարության, տնտեսության և հասարակության թվային փոխակերպման նպատակները:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բայդենի վարչակազմը «Կասպերսկու լաբորատորիայի»  հակավիրուսային ծրագրերի վաճառքն ԱՄՆ-ում կարգելի
Ըստ աղբյուրի՝ Ռուսաստանի կառավարության հետ ընկերության սերտ կապերը լուրջ սպառնալք են...
Ucom-ը ուսանողական ծրագիր է անցկացնում ամառային արձակուրդի ընթացքում
Ծրագրի տևողությունը 1 ամիս է, որի համար սահմանված է խրախուսական պարգևավճար՝ 78.000 դրամ...
Yandex Armenia-ն մեկնարկում է նոր բարեգործական մեխանիզմ
Աջակցությունն սկսելու համար Yandex Go հավելվածի օգտատերերը «Օգնենք միասին»  բաժնում ընտրում են գումարի չափը՝ 10, 30, 50, 100 կամ 500 դրամ...
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը մասնակցել է EUROSATORY միջազգային ցուցահանդեսին
Նախարարը հանդիպել է հայկական և միջազգային ընկերությունների...
«ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերություն է այցելել Մալթայի էկոնոմիկայի նախարարը
Նրանց ուղեկցությամբ պարոն Շկեմբրին շրջայց է կատարել ընկերության գլխամասային մասնաշենքում...
Ստեղծվել է շան հաչոցը մարդկային լեզվի թարգմանելու միջոց
Արհեստական բանականության նոր գործիքը ընդլայնում է շան հաչոցի լեզուն հասկանալու հնարավորությունը...
Ամենաշատ