News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր հանդիպում է ունեցել վերջերս Հայաստան վերադարձած շիրակցի գերիների հարազատների հետ: Մարզպետը հետաքրքրվել է հայրենադարձվածների առողջական վիճակով, լսել մտահոգություններն ու վստահեցրել, որ կարվի ամեն ինչ բարձրացված հարցերի լուծման համար։

Շիրակի մարզպետի աշխատակազմից NEWS.am-ին հայտնում են, որ գերիների հարազատները երախտագիտություն են հայտնել ՀՀ կառավարությանը գործադրած ջանքերի և իրենց զավակներին տուն վերադարձնելու համար, երախտիքի ու գնահատանքի խոսքեր են հղել նաև Շիրակի մարզպետին՝ հոգատար վերաբերմունքի, իրենց լսելու, նեցուկ լինելու, առողջապահական ու սոցիալական աջակցության համար։

Մուշեղ Մուրադյանը նշել է, որ իրենց կողքին կանգնելը համարել է պարտականություն և այսուհետ էլ ցանկացած հարցով՝ հնարավորությունների սահմաններում, պատրաստ է աջակցելու և բարձր է գնահատել ծնողների համբերատարությունն ու ըմբռնողականությունը։

Ի նշան երախտիքի՝ հանդիպման ավարտին գերիների հարազատները հուշանվեր են փոխանցել Շիրակի մարզպետի աշխատակազմին։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զոհված զինծառայողների ծնողներին մինչև 3 տարեկան երեխայի աջակցության ծրագրի շահառուների թիվը ավելացվել 50-ով
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 14-ի նիստում որոշեց անհայտ բացակայող կամ…
ՀԱՊԿ-ը ԼՂ հակամարտության իրավիճակում ցույց տվեց այն թույլ կողմերը, որոնք բնորոշ էին այդ կառույցին. Տրենին
Նա հավելել է, որ Ռուսաստանը չի պարտադրում իր տեսակետը ՀԱՊԿ-ի շրջանակներում...
Աննա Հակոբյանը հանդիպել է պատերազմի հետևանքով հաշմանդամության կարգ ստացած զինվորների հետ
Հունիսի 10-ին «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը...
Եթե նա հրապարակային չհերքի այս սուտը, ես կդիմեմ պատկան մարմիններին․ Արմեն Փամբուխչյանը՝ Նաիրի Հոխիկյանին
Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը«Ֆեյսբուք»-ի իր էջում պահանջում է...
Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Ջավախյանի եղբայրը
Այսօր ծնվել է Արցախյան երրորդ պատերազմում զոհված Գևորգ Ջավախյանի...
Անհայտ կորած 11 զինծառայողների ընտանիքները եւս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 6-ի նիստում որոշում կայացրեց, որով…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ