News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 01
Տեսնել լրահոսը

Փետրվարի 13-ից 14-ը ՄԱԿ Անվտանգության խորհրդում նախագահող Գայանայի նախաձեռնությամբ տեղի ունեցավ բաց քննարկում՝ «Կլիմայի փոփոխության և պարենային անապահովության ազդեցությունը միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման վրա» խորագրով․ հանդիպման ընթացքում ելույթներով հանդես են եկել ՄԱԿ Գլխավոր քարտուղարը, ինչպես նաև մի շարք անդամ երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ ու ներկայացուցիչներ։

ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանն իր ելույթում շեշտել է պարենային ռեսուրսների շահագործման և սովահարությունը որպես պատերազմի գործիք կիրառելու անթույլատրելիությունը՝ ընդգծելով, որ նման գործողություններով ոտնահարվում է միջազգային հումանիտար իրավունքը, որի կոպիտ խախտում է հանդիսանում նաև հակամարտություններից և ճգնաժամային իրավիճակներում հայտնված բնակչությանը հումանիտար աջակցությանը խոչընդոտելը։

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունից հայտնում են, որ Հայաստանի դեսպանը հիշատակել է Ադրբեջանի կողմից բնապահպանական կեղծ օրակարգի քողի ներքո Լեռնային Ղարաբաղի բնակչությանը ամիսներ շարունակ ապօրինի շրջափակման ներքո պահելը, ինչպես նաև հետագա լայնածավալ հարձակումը և որպես հետևանք՝ հայ բնակչության զանգվածային բռնի տեղահանությունն ու էթնիկ զտումը։

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի շարունակական խախտումներին՝ դեսպան Մարգարյանը նշել է, որ դատապարտելի է Ադրբեջանի կողմից փետրվարի 13-ին Հայաստանի տարածքի նկատմամբ ռազմական ուժի կիրառումը, որը հանգեցրել է մարդկային կյանքի կորուստների։ Շեշտվել է, որ այդպիսի սադրանքները հերթական անգամ ապացուցում են, որ Ադրբեջանը մտադրություն չունի պահպանելու միջազգային իրավունքը՝ ընդգծելով, որ ՄԱԿ-ը և Անվտանգության խորհուրդն առանձնահատուկ պատասխանատվություն են կրում միջազգային անվտանգության և իրավունքի գերակայության պահպանման գործում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելը պետք է անհապաղ դադարեցնի ռազմական գործողությունը Ռաֆահում. ՄԱԿ-ի միջազգային դատարան
Իսրայելը հազիվ թե ենթարկվի դատարանի որոշմանը...
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան մեկ րոպե լռությամբ հարգել է Իրանի նախագահի հիշատակը
Նա նաև խնդրել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցչին Գլխավոր ասամբլեայի անունից ցավակցություն հայտնել կառավարությանը, Իրանի ժողովրդին, ինչպես նաև հանգուցյալ նախագահի ընտանիքին...
ՄԱԿ-ը ֆինանսական դժվարությունների ֆոնին սահմանափակումներ է մտցնում կենտրոնակայանում. Bloomberg
ծախսերի խնայողության միջոցների թվում են օպերատորների և թարգմանիչների արտաժամյա աշխատանքի արգելքը, օդորակման ժամերի կրճատումը...
Հայաստանում է ՄԱԿ-ի Անապատացման դեմ պայքարի կոնվենցիայի կողմերի 15-րդ համաժողովի նախագահը
Պարոն Դոնվահին երկրորդ անգամ է Հայաստանում: Հիշեցնենք, որ 2023 թվականին Երևանում տեղի է ունեցել Երաշտի հարցերով միջկառավարական աշխատանքային...
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Կատարի վարչապետի հետ քննարկել է Գազայի հատվածում տիրող իրավիճակը
Պաշտոնյաները համաձայնել են, որ իսրայելական լայնամասշտաբ ռազմական գործողությունը Ռաֆահում աղետալի կլինի և պետք է կանխվի...
Գլխավոր ասամբլեան քվեարկել է Պաղեստինին ՄԱԿ-ի լիիրավ անդամի կարգավիճակ շնորհելու օգտին
Ընդունման համար պաղեստինյան բնօրինակ դիմումը...  
Ամենաշատ