News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 18
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մեկնել է Բրազիլիա, հայտնում է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայությունը։

Հաղորդվում է, որ Բլինքենը G20-ի արտգործնախարարների հանդիպմանն ընդառաջ Ռիո դե Ժանեյրոյում  հանդիպելու է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվայի հետ։

«Պետքարտուղարը կվերահաստատի մեր փոխադարձ շահագրգռվածությունը միջազգային խաղաղության ապահովման, աշխատողների իրավունքների ճանաչման, ռասայական հավասարության խթանման և անտառահատումների դադարեցման հարցում»,- ասվում է ամերիկյան արտաքին գերատեսչության հաղորդագրությունում։

Պետքարտուղարությունից հայտնել են, որ այս տարի լրանում է ԱՄՆ-Բրազիլիա դիվանագիտական հարաբերությունների հաստատման 200-ամյակը։ 1822 թվականին Բրազիլիայի անկախությունից հետո ԱՄՆ-ն առաջին երկրներից էր, որը ճանաչեց Բրազիլիան 1824 թվականին։

«Որպես արևմտյան կիսագնդի ամենամեծ ժողովրդավար երկրներ՝ ԱՄՆ-Բրազիլիա գործընկերությունը հիմնված է կայուն տնտեսական աճի և բարգավաճման, միջազգային խաղաղության, անվտանգության և մարդու իրավունքների ամրապնդման, շրջակա միջավայրի և կենսաբազմազանության պաշտպանության, առողջապահության ոլորտում սերտ համագործակցության և անվտանգության վրա»,- ասվում է հաղորդագրությունում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ