News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը


Գեղարքունիքի մարզի բնակիչները փակել են Երեւան-Մարտունի ճանապարհը. նրանք բողոքում են ՊԵԿ-ի նոր օրենսդրական փոփոխությունների դեմ, ըստ որի արտագնա աշխատանքի մեկնողները այլ պետություններում ստացված եկամուտից պետք է վճարեն եկամտային հարկ Հայաստանում:

Մարտունեցիները ճանապարհը փակել են համայնքի Ծակքար բնակավայրի հատվածում:

Այսինքն՝ իրենց երկրում աշխատանք չգտած եւ ապրուստի միջոց հայթայթելու ակնկալիքով արտերկիր մեկնած քաղաքացիներն ուրիշ երկրում վաստակած գումարը պետք է հաշվարկեն եւ Հայաստանի Հանրապետությանը եկամտահարկ վճարեն, չնայած իրենց աշխատածից արդեն տվյալ երկրում հարկեր են վճարում։

Նշենք, որ Հայաստանից ամենաշատը հենց Գեղարքունիքի մարզի, մասնավորապես, Մարտունու բնակիչներն են մեկնում արտագնա աշխատանքի, եւ պետությանը լրացուցիչ հարկեր վճարելու հեռանկարը նրանց զայրացրել է` պահանջելու են չեղարկել օրենսդրական պահանջը»:

Այսօր ՊԵԿ-ը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ պատրաստ է այս օրենսդրական կարգավորման շուրջ քննարկումներ սկսել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ