News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 29
Տեսնել լրահոսը

Ենթադրվում է, որ իսպանական Ալիկանտեում սպանված տղամարդը ռուս գաղթական Մաքսիմ Կուզմինովն է, ով Ուկրաինայի զինված ուժերի համար ռուսական ռազմական Մի-8 ուղղաթիռ էր առևանգել, իր կյանքի վերջին օրերն ապրել է մի տարածքում, որտեղ հիմնականում բնակվում են Ուկրաինայից և Ռուսաստանից ներգաղթյալներ։ Այս մասին հայտնում է El Mundo-ն։

Հրատարակության թղթակիցը հայտնել է, որ Villajoysa տարածքը, որտեղ հայտնաբերվել է դիակը, հիմնականում բաղկացած է բազմաբնակարան շենքերից, որոնցում ապրում են միգրանտներ, այդ թվում՝ Արևելյան Եվրոպայից։ Սակայն լիովին պարզ չէ՝ նա այնտեղ անցկացրել է մի քանի օր, թե մի քանի շաբաթ, քանի որ տեղի բնակիչները նրա մասին ոչինչ չգիտեին։ Նրան չեն տեսել սուպերմարկետում, տեղի ուղղափառ եկեղեցում կամ ռեստորանում, որի մոտ էլ նրան սպանել էին:

Տեղի ոստիկանությունը նաև վստահ չէ, որ սպանությունը կատարել են պրոֆեսիոնալները։ Տեղի իրավապահ մարմինները, գնահատելով հանցագործության բնույթը, ավելի շատ հակված է կարծելու, որ խոսքն ավազակային հարձակման մասին է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ