News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիան պաշտպանում է Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի թեկնածությունը ՆԱՏՕ-ի հաջորդ գլխավոր քարտուղարի պաշտոնում, հայտնում է Sky News-ը՝ հղում անելով բրիտանական ԱԳՆ-ի աղբյուրին։

Ակնկալվում է, որ Յենս Ստոլտենբերգը, ով դաշինքի գլխավոր քարտուղարն է 2014 թվականից, այս տարի կհեռանա պաշտոնից այն բանից հետո, երբ մի քանի անգամ երկարաձգվեց իր պաշտոնավարումը։

Դաշինքի բոլոր անդամները պետք է համաձայնության գան նրա իրավահաջորդի հարցում մի գործընթացում, որը սովորաբար տեղի է ունենում փակ դռների հետևում, ուստի կարևոր է, որ Միացյալ Թագավորությունը հրապարակայնորեն սատարի պոտենցիալ թեկնածուին:

Արտաքին գերատեսչության աղբյուրը հայտնել է, որ Բրիտանիան կարծում է, որ փորձառու քաղաքական գործիչ Մարկ Ռյուտեն իդեալական մարդ է դաշինքը ղեկավարելու համար այն ժամանակ, երբ ՆԱՏՕ-ն քրտնաջան աշխատում է ուժեղացնելու իր պաշտպանական կարողությունները՝ զսպելու ռուսական ագրեսիան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրները հաստատել են դաշինքի նոր գլխավոր քարտուղարի պաշտոնում Մարկ Ռյուտեի թեկնածությունը
Դեռևս փետրվարին նրա թեկնածությունն առաջադրել էին 32 անդամ երկրներից 21-ը...
Օրբան. ՆԱՏՕ-ն ռազմական առաքելություն կիրականացնի Ուկրաինայում, Հունգարիան չի մասնակցի
Ինչպես պարզաբանել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Գերգելի Գուլյասը, Հունգարիան «պարտավոր չի...
Ուկրաինայի ապագան ՆԱՏՕ-ում է. Մեթյու Միլլեր
Մենք դա հստակ ենք ասել...
ՆԱՏՕ-ի անդամ բոլոր 32 երկրները համաձայնել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Մարկ Ռյուտեի թեկնածությանը. Politico
Ռյուտեն իր նոր մանդատը կստանձնի հոկտեմբերի 2-ին՝ ԱՄՆ ընտրություններից մեկ ամիս առաջ...
Ռումինիայի նախագահը հետ է կանչել ՆԱՏՕ-ն գլխավորելու իր հայտը՝ տեղը զիջելով Նիդեռլանդների վարչապետին
Ռումինիան կաջակցի Ռյուտեին...
ՆԱՏՕ-ի պատվիրակությունը հանդիպել է Ադրբեջանի Ազգային պաշտպանության համալսարանի ներկայացուցիչների հետ
Գեներալ-մայոր Հասանովը երախտագիտություն է հայտնել Ադրբեջանի զինված ուժերի կրթական համակարգի արդիականացման...
Ամենաշատ