News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 04
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգները մասնավոր խողովակներով նախազգուշացրել է Ռուսաստանին միջուկային նոր զենք չտեղակայել տիեզերքում, ինչը կարող է խաթարել մեծ թվով արբանյակների աշխատանքը, գրում է «The Wall Street Journal»-ը։

Պարբերականը հղում է անում ամերիկացի անանուն պաշտոնյաների, որոնք նշել են, որ տիեզերքում միջուկային զենքի տեղակայումը կխախտի տիեզերքի մասին պայմանագիրը և կվտանգի ԱՄՆ ազգային անվտանգության շահերը։ ԱՄՆ-ի ներկայացուցիչները նաև կապ են հաստատել Չինաստանի, Հնդկաստանի, G7-ի երկրների և այլ մերձավոր դաշնակիցների հետ, որոնք շահեր ունեն տիեզերքում և կապի ուղիներ Մոսկվայի հետ: Սա դիվանագիտական այն արշավի մի մասն է, որը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը սկսում է սպառնալիքը կանխելու համար։ Ըստ պարբերականի՝ այդ ուղիներից մեկով  կապի են դուրս եկել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը և ՌԴ նախագահի խորհրդական Յուրի Ուշակովը։ Ըստ պարբերականի զրուցակիցների՝ երկու պաշտոնյաները մի քանի անգամ շփվել են Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո, երբ ԱՄՆ վարչակազմը փորձել է նախազգուշացնել Մոսկվային չօգտագործել միջուկային կամ զանգվածային ոչնչացման այլ զենք։

Բացի այդ, ըստ ամերիկացի պաշտոնյայի՝ ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բերնսը անցյալ շաբաթ կապ է հաստատել Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինի հետ։ Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակը հաստատել է, որ ԱՄՆ-ը ռուսաստանցիների հետ փոխգործակցել է հակաարբանյակային զենքի հարցով, սակայն հրաժարվել է կոնկրետ տեղեկատվություն տրամադրել:

Հաղորդվում է, որ Կրեմլին զսպելու և ամերիկյան հասարակությանը հանգստացնելու նպատակով Սպիտակ տան պաշտոնյաները նաև քննարկում են հակաարբանյակային զենքի մասին լրացուցիչ ասպեկտներ գաղտնազերծելու և հրապարակելու տարբերակը։

Միացյալ Նահանգները պաշտոնապես տեղեկացրել է Կոնգրեսին և եվրոպական դաշնակիցներին Ռուսաստանի՝ միջազգային պոտենցիալ վտանգ ներկայացնող միջուկային հնարավորություններին առնչվող հետախուզական նոր տվյալների մասին։ Ավելի ուշ աղբյուրները հայտնել են, որ նախազգուշացումը վերաբերում է ռուսական տիեզերական հնարավորություններին և արբանյակներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկրի ընդերքում թաքնված խորհրդավոր շերտի առեղծվածը բացահայտված է
Այժմ գիտնականները համարում են, որ հենց ջուրն է  խառնվել հանքանյութերի հետ՝ առաջացնելով երկաթ և մագնեզիումի պերօքսիդ...
Ջուրը Երկրի վրա տարիքով շատ ավելի մեծ է, քան Արեգակը. հետազոտություն
Ջուրն արեւից ծեր է...
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ