![](img/news/80/98/24/default.jpg)
Փետրվարի 28-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում է ունեցել Վրաստանի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի հետ։ Այս մասին տեղեկացնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև պաշտպանության ոլորտում առկա համագործակցությանը։ Կարևորվեց երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության մասին հռչակագրի ստորագրումը և դրա շրջանակներում երկկողմ փոխգործակցության խորացումը։