News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հյուրընկալվելով հայաստանյան «Առաջին ալիքի» «Հարցազրույց» հաղորդաշարին՝ Fastex-ի գլխավոր տնօրեն Վախթանգ Աբրահամյանն անդրադարձել է երկրում և ամբողջ աշխարհում բլոկչեյն տեխնոլոգիաների տարածմանը և շուկայի միտումներին։

Պարոն Աբրահամյանը խոսել է վերջին 10 տարիների ընթացքում տեխնոլոգիական առաջընթացի և նոր սերնդի «թվային վստահության ձևավորման» մշակույթի մասին։ Այսօր բլոկչեյնի նորարարական լուծումները թույլ են տալիս համաշխարհային թվային ակտիվների շուկայում իրականացնել հեշտ և արագ գործարքներ՝ առանց երրորդ կողմի ներգրավվածության։

Հարցին, թե ինչ կտա թվային դրամի ներմուծումը հայաստանյան կենցաղ և երկրի քաղաքացիներին, պարոն Աբրահամյանը պատասխանել է․

«Թվային դրամի ներմուծումը հնարավորություն կտա «ծրագրավորված փող» օգտագործել  կյանքի տարբեր ոլորտներում` սկսած հարկերի ավտոմատ վճարումներից, պետական ֆինանսների օպտիմալ տնօրինումից մինչև առևտրային գործարքներում տարբեր տեսակի երաշխիքների տրամադրումը»։

Անդրադարձ է եղել նաև թվային ակտիվների տեսակներին և կիրառելիության ոլորտներին։ Հաղորդաշարի հյուրը պատմել է, որ դրանք կարող են օգտագործվել որպես արժույթ ժամանցային ոլորտում, վճարային նպատակներով տարբեր գործաքներ իրականցնելիս,  ինչպես նաև հանդիսանալ բլոկչեյն հարթակի հիմնական կրիպտոարժույթ։ Օրինակ՝ հայկական արմատներով առաջին թվային ակտիվը՝ FTN-ը, Bahamut բլոկչեյնի հիմնական արժույթն  է։

Աբրահամյանի խոսքով տեղական շուկայում օրենսդրական կարգավորումներն ընթացքի մեջ են։ Նախատեսվում են հանդիպումներ բլոկչեյն ծրագրային լուծումներ և թվային ակտիվների ծառայություններ մատուցող կազմակերպությունների և կարգավորող մարմնի միջև: Սա ոլորտի զարգացման գործընթացում կարևոր քայլ է։

Հարցազրույցի ամբողջական տարբերակն այստեղ է:   

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ucom-ը ուսանողական ծրագիր է անցկացնում ամառային արձակուրդի ընթացքում
Ծրագրի տևողությունը 1 ամիս է, որի համար սահմանված է խրախուսական պարգևավճար՝ 78.000 դրամ...
Yandex Armenia-ն մեկնարկում է նոր բարեգործական մեխանիզմ
Աջակցությունն սկսելու համար Yandex Go հավելվածի օգտատերերը «Օգնենք միասին»  բաժնում ընտրում են գումարի չափը՝ 10, 30, 50, 100 կամ 500 դրամ...
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը մասնակցել է EUROSATORY միջազգային ցուցահանդեսին
Նախարարը հանդիպել է հայկական և միջազգային ընկերությունների...
«ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերություն է այցելել Մալթայի էկոնոմիկայի նախարարը
Նրանց ուղեկցությամբ պարոն Շկեմբրին շրջայց է կատարել ընկերության գլխամասային մասնաշենքում...
Ստեղծվել է շան հաչոցը մարդկային լեզվի թարգմանելու միջոց
Արհեստական բանականության նոր գործիքը ընդլայնում է շան հաչոցի լեզուն հասկանալու հնարավորությունը...
ԱՄՆ-ում ստեղծել են նոր էլեկտրական հեծանիվ, որը կարող է ժամում 130 կիլոմետր արագություն բացել
Ամերիկյան ընկերությունը նոր էլեկտրական հեծանիվ է ստեղծել...
Ամենաշատ