News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Մոլդովայի խոհրդարանի նախագահ Իգոր Գրոսուն հայտնել է, որ Քիշնեւը կարող է Եվրամիություն մտնել մինչեւ 2030թ։ Նա այսպիսի ժամկետ է նշել digi24.ro ռումինական պարբերականի հարցազրույցում։

Նա հիշեցրել է, որ պետության ղեկավար Մայա Սանդուն նպատակ է հայտարարել մինչեւ 2030թ. ԵՄ-ին անդամակցելը։

«Դա այն նպատակն է, որը մենք դրել ենք մեր առջեւ։ Ես աջակցում եմ այդ նպատակին, բայց եւ միաժամանակ գործընկերներիս ասել եւ ասում եմ բոլորին, որ մենք ձգտելու ենք արագացնել այդ գործընթացը»,- ասել է Գրոսուն։

Նրա խոսքով՝ Մոլդովայում, Ուկրաինայում եւ ամբողջ Եվրոպայում նկատվում է արագացված դինամիկա, իրադարձությունները զարգանում են շատ արագ, ինչը չկար տասը տարի առաջ։

«Մենք պետք է ադապտացվենք, հնարավորություններ գտնենք նաեւ այս դժվար իրավիճակում... 2022թ. մենք ստացանք թեկնածու երկրի կարգավիճակ, իսկ 2023-ին սկսեցինք բանակցությունները»,- ընդգծել է Գրոսուն։

Դեկտեմբերի 24-ին Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն երկրի խորհրդարանին առաջարկել է կազմակերպել հանրաքվե, որպեսզի պարզվի քաղաքացիների կարծիքը Եվրամիությանը հանրապետության անդամակցության մասին։

2023թ. վերջին խորհրդարանի պատգամավորները հավանություն տվեցին Ընտրական օրենսգրքի փոփոխություններին, որոնց համաձայն՝ հանրաքվեն կարող է տեղի ունենալ խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների օրը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայ-ադրբեջանական սահմանին մենք արտառոց միջադեպեր չենք նկատել. ԵՄ առաքելություն
«Առաքելության դիտորդները ոչ մի արտասովոր շարժում կամ միջադեպ չեն նկատել»,- նշել են ԵՄ պաշտոնյաները...
ԵՄ ութ երկիր առաջարկել է ռուս դիվանագետներին արգելել ազատ տեղաշարժվել Շենգենյան գոտում
Այն նշում է, որ հետախուզությունը, քարոզչությունը և հնարավոր դիվերսիոն գործողությունները «հիմնական ծանրաբեռնվածությունն են ԵՄ-ում մեծ թվով ռուս «դիվանագետների» համար»...
Ռիտերը Միջազգային խաղաղապահ գործողությունների կենտրոնի տնօրենի հետ քննարկել է ԵՄ առաքելության գործունեությունը ՀՀ-ում
Գերմանիան առաքելությունում ունի ամենամեծ անձնակազմը՝ 27 անդամով...
Արայիկ Հարությունյանի և Մարագոսի գլխավորությամբ քննարկվել են ռազմավարական հաղորդակցության արդյունավետ քայլերը
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ պետական գերատեսչությունների մամուլի քարտուղարները, հանրային կապերի պատասխանատուները, փորձագետներ…
Եվրամիության նկատմամբ Թուրքիայի անկեղծ մոտեցումը փոխադարձ չէ. Էրդողան
Եվրամիության որոշ երկրներ ընդունակ չեն տեսնելու Թուրքիայի հետ համագործակցության մեծ ներուժը և ԵՄ զարգացման գործում Անկարայի ներդրումը...
Օրբանը վրդովվել է փախստականների պատճառով ԵՄ 200 մլն եվրո տուգանքից
Օրբանն անընդունելի է անվանել Եվրամիության դատարանի որոշումը...
Ամենաշատ