News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի՝ փետրվարի 26-29–ը Իրաք  կատարած այցի շրջանակներում այս երկիր էր մեկնել նաև Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության պատվիրակությունը, որը բազմաթիվ հանդիպումներ է ունեցել տեղի գործընկերների հետ։

Մասնավորապես Իրաքի Առևտրաարդյունաբերական պալատում՝ նախագահ Աբդուլռազաք Ալ-Զուհեյրիի գլխավորությամբ, կողմերը քննարկել են երկու երկերների միջև տնտեսական հարաբերությունների խորացմանն առնչվող հարցեր։

Հնարավոր համատեղ ծրագրերի մշակման հեռանկարներին են անդրադարձել Իրաքի Ազգային ներդրումային հանձնաժողովում, որը վերջերս է ձևավորվել  և Իրաքի հանրապետության անունից ներդրումներ է կատարում խոշոր՝  250 մլն․ դոլլար և ավելի արժողությամբ ծրագրերում։  Ներկայացնելով կառույցի գործունեությունը՝ Կառավարման խորհրդի փոխնախագահ Սալար Մուհամմադ Ամին նշել է, որ հայ գործարարները ևս կարող  են  ակնկալել հանձնաժողովի աջակցությունը՝ Իրաքում տեղի գործընկերների հետ համատեղ ներդրումներ իրականացնելիս։

Ապագա համագործակցության հեռանկարներն են քննարկվել Իրաքի զարգացման հիմնադրամի գլխավոր գործադիր տնօրեն Մուհհամադ Ալ-Մաջջարի հետ հանդիպման ժամանակ։ Հիմնադրամն Իրաքի տետեսական բարեփոխումների նախաձեռնողն է, աջակցում է նաև ներդրումային քաղաքականության իրականացմանը։ ՀԱԳՄ փոխնախագահ Ներսես Կարամանուկյանի ներկայացմամբ՝ իրաքյան կողմը հատկապես կարևորել է հայ մասնագետների մասնակցությունը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում իրականացվող նախագծերին։

Բաղդադում կայացած հանդիպումների շարքն ամփոփվել է Իրաքի Նախագահության գլխավոր տնօրեն հայազգի Գրիգոր Տեր-Հակոբյանի հետ զրույցով։ Վերջինս առաջարկել է ակտիվացնել Հայաստանի տնտեսական ներուժը ներկայացնող աշխատանքները, մասնակցություն ունենալ ՏՏ, առևտրի, զբոսաշրջության և այլ հեռանկարային ոլորտներում իրականացվելիք համատեղ ծրագրերին։

ՀԱԳՄ պատվիրակությունը հագեցած հանդիպումներ է ունեցել նաև Իրաքի Քուդիստանում։ Տնտեսական կապերի ակտիվացման, համատեղ ձեռնարկությունների հիմնման, փոխադարձ այցերի, տնտեսական տեղակատվության փոխանակման և հնարավոր այլ նախաձեռնությունների հեռանկարներն են քննարկվել  Առևտրի և արդյունաբերության նախարար Կամալ Մուսլիմի,  պետռեգիստրի ղեկավարի, Քուրդիտանի Առևտրրաարդյունաբերական պալատների միության ավելի քան ութսուն անդամների, տարբեր մարզային ԱԱՊ նախագահների հետ ունեցած հանդիպումների ընթացքում։ Վերջիններիս զուգորդել են նաև գործարարների՝ երկկողմ ձևաչափով բանակցությունները։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բայդենի վարչակազմը «Կասպերսկու լաբորատորիայի»  հակավիրուսային ծրագրերի վաճառքն ԱՄՆ-ում կարգելի
Ըստ աղբյուրի՝ Ռուսաստանի կառավարության հետ ընկերության սերտ կապերը լուրջ սպառնալք են...
Ucom-ը ուսանողական ծրագիր է անցկացնում ամառային արձակուրդի ընթացքում
Ծրագրի տևողությունը 1 ամիս է, որի համար սահմանված է խրախուսական պարգևավճար՝ 78.000 դրամ...
Yandex Armenia-ն մեկնարկում է նոր բարեգործական մեխանիզմ
Աջակցությունն սկսելու համար Yandex Go հավելվածի օգտատերերը «Օգնենք միասին»  բաժնում ընտրում են գումարի չափը՝ 10, 30, 50, 100 կամ 500 դրամ...
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը մասնակցել է EUROSATORY միջազգային ցուցահանդեսին
Նախարարը հանդիպել է հայկական և միջազգային ընկերությունների...
«ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերություն է այցելել Մալթայի էկոնոմիկայի նախարարը
Նրանց ուղեկցությամբ պարոն Շկեմբրին շրջայց է կատարել ընկերության գլխամասային մասնաշենքում...
Ստեղծվել է շան հաչոցը մարդկային լեզվի թարգմանելու միջոց
Արհեստական բանականության նոր գործիքը ընդլայնում է շան հաչոցի լեզուն հասկանալու հնարավորությունը...
Ամենաշատ