News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

Ֆրանսիացի փրկարարները կիրակի շարունակել են որոնել յոթ մարդու, այդ թվում՝ երկու երեխայի, որոնք անհետ կորել են երկրի հարավում սաստիկ փոթորկի հետևանքով, հաղորդում է AFP-ն:

Չորս հոգուց բաղկացած ընտանիքը, այդ թվում՝ 4 և 13 տարեկան երկու երեխա, անհետացել է ջրհեղեղի ժամանակ, երբ շաբաթ ուշ երեկոյան փորձել է մեքենայով անցնել Նիմ քաղաքից հյուսիս գտնվող Դիոն գյուղի Գարդոն գետի կամջով, հայտնել են պրեֆեկտուրայից:

Հայրն ու երկու երեխաները դեռ անհետ կորած են համարվում, սակայն 40-ամյա մորը, որը նույնպես եղել է մեքենայում, հայտնաբերել են փրկարարները և տեղափոխել հիվանդանոց։

Փրկարարները որոնում են նաև երկու կնոջ՝ ենթադրաբար, 47 և 50 տարեկան, որոնք զանգահարել էին 911 հյուսիսային Գուդարգ քաղաքի կամրջից, նախքան կապը կորցնելը:

Ազգությամբ բելգիացի վարորդը նույնպես անհետ կորել է, և մտավախություն կա, որ հեղեղը նրան քշել տարել է Գանյեր գյուղի կամրջից:

Հարևան Արդեշ դեպարտամենտում հիդրոէլեկտրակայանի հսկիչը, որը գնացել էր օբյեկտի վիճակը ստուգելու, նույնպես անհետացել է շաբաթ երեկոյան Սեն-Մարտեն-դե-Վալամաս գյուղում։ Որոնողական աշխատանքները շարունակվում են։

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինը հայտնել է, որ փրկարարներն ընդհանուր առմամբ 35 գործողություն են իրականացրել։ Նա հավելել է, որ ջրհեղեղի հետևանքով քշված բոլոր մեքենաները հայտնաբերվել են, սակայն անհետ կորածների «հետքը» դեռևս չկա։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ