News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի, Մոլդովայի և Կենտրոնական Ասիայի որոշ երկրների՝ այլընտրանքային գործընկերներ գտնելու նոր ջանքերը ցույց են տալիս, թե ինչպես է պատերազմը վնասել Մոսկվայի ազդեցությանը նույնիսկ հետխորհրդային տարածքում: Այս մասին ասված է մարտի 11-ին հրապարակված «ԱՄՆ-ի հետախուզական համայնքի տարեկան սպառնալիքների գնահատում» զեկույցում։

«Ռուսաստանի դժկամությունը ծախսել ռեսուրսներ և քաղաքական կապիտալ՝ թույլ չտալու համար Ադրբեջանին հետ վերցնել Լեռնային Ղարաբաղը էթնիկ հայերից ռազմական հարձակման միջոցով 2023 թվականի սեպտեմբերին, ընդգծում է, թե ինչպես է ուկրաինական պատերազմը թուլացրել Մոսկվայի՝ որպես տարածաշրջանային անվտանգության արբիտրի դերը», - ասվում է փաստաթղթում։

Միևնույն ժամանակ, ԱՄՆ հետախուզական հանրության գնահատականում ընդգծվում է, որ Ռուսաստանը «գրեթե հաստատ» չի ցանկանում ուղղակի ռազմական բախում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ուժերի հետ և «կշարունակի ասիմետրիկ գործունեությունը այն շեմից ցածր, որն իր հաշվարկներով համաշխարհային մասշտաբով ռազմական հակամարտության շեմն է»:

«Նախագահ Վլադիմիր Պուտինը, ամենայն հավանականությամբ, կարծում է, որ Ռուսաստանը կոտրել է զգալի տարածքներ հետ վերցնելու Ուկրաինայի ջանքերը, որ պատերազմում հաղթելու իր մոտեցումը տալիս է իր պտուղները, և որ Արևմուտքի և ԱՄՆ-ի աջակցությունն Ուկրաինային սահմանափակ է, հատկապես՝ Համասի հետ Իսրայելի պատերազմի լույսի ներքո», ասվում է փաստաթղթում:

Ընդգծվում է նաև, որ Ռուսաստանի կապերի ամրապնդումը Չինաստանի, Իրանի և Հյուսիսային Կորեայի հետ՝ ուղղված նրա պաշտպանական արտադրության և տնտեսության ամրապնդմանը, «լուրջ մարտահրավեր է Արևմուտքի և գործընկերների համար»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրները հաստատել են դաշինքի նոր գլխավոր քարտուղարի պաշտոնում Մարկ Ռյուտեի թեկնածությունը
Դեռևս փետրվարին նրա թեկնածությունն առաջադրել էին 32 անդամ երկրներից 21-ը...
Օրբան. ՆԱՏՕ-ն ռազմական առաքելություն կիրականացնի Ուկրաինայում, Հունգարիան չի մասնակցի
Ինչպես պարզաբանել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Գերգելի Գուլյասը, Հունգարիան «պարտավոր չի...
Ուկրաինայի ապագան ՆԱՏՕ-ում է. Մեթյու Միլլեր
Մենք դա հստակ ենք ասել...
ՆԱՏՕ-ի անդամ բոլոր 32 երկրները համաձայնել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Մարկ Ռյուտեի թեկնածությանը. Politico
Ռյուտեն իր նոր մանդատը կստանձնի հոկտեմբերի 2-ին՝ ԱՄՆ ընտրություններից մեկ ամիս առաջ...
Ռումինիայի նախագահը հետ է կանչել ՆԱՏՕ-ն գլխավորելու իր հայտը՝ տեղը զիջելով Նիդեռլանդների վարչապետին
Ռումինիան կաջակցի Ռյուտեին...
ՆԱՏՕ-ի պատվիրակությունը հանդիպել է Ադրբեջանի Ազգային պաշտպանության համալսարանի ներկայացուցիչների հետ
Գեներալ-մայոր Հասանովը երախտագիտություն է հայտնել Ադրբեջանի զինված ուժերի կրթական համակարգի արդիականացման...
Ամենաշատ