![](img/news/81/21/23/default.jpg)
Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 31272-ի, ավելի քան 73000 մարդ վիրավորվել է, հայտնել է Գազայի առողջապահության նախարարությունը։
«Հոկտեմբերի 7-ից ի վեր զոհերի թիվը հասել է 31272-ի, 73024 մարդ վիրավորվել է», - ասվում է անկլավի առողջապահության նախարարության հայտարարության մեջ։
Պաղեստինյան անկլավում դեպարտամենտի մասնաճյուղի տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում 88 խաղաղ բնակիչ է զոհվել այդ հատվածում իսրայելական բանակի գործողությունների պատճառով։