![](img/news/81/21/76/default.jpg)
Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը պնդում է, որ հրթիռային հարված է հասցրել իսրայելական դիրքերին Ռուվեյսաթ ալ-Ալամ շրջանում՝ օկուպացված լիբանանյան Քաֆր Շուբա բլուրներում, հայտնում է Al Jazeera-ն:
Ավելին, շարժումը հայտարարել է, որ իր ուժերը հրթիռային հարված են հասցրել Շեբաա ֆերմաների Զիբդին զորանոցների վրա:
Հայտնի է դարձել նաեւ, որ Լիբանանի հարավում գտնվող Տյուր քաղաքին իսրայելական հարվածի հետեւանքով զոհվել են ավտոմեքենայի երկու ուղեւորները։ Հարձակումները հիմնականում սահմանափակվել են սահմանամերձ շրջաններով, սակայն մի քանիսը վերջին շաբաթներին հարվածել են ավելի հյուսիս ընկած տարածքներին, ինչը լայնամասշտաբ հակամարտության մտավախություն է առաջացրել: