News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Կոնգրեսը քայլեր է ձեռնարկում TikTok սոցիալական ցանցի նկատմամբ։ Ներկայացուցիչների պալատը ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել այն օրինագծին, որի համաձայն՝ ByteDance չինական կոնցեռնը վեց ամսվա ընթացքում պետք է վաճառի սոցցանցի ամերիկյան բաժինը։ Հակառակ դեպքում այն կարգելվի ԱՄՆ-ում։ Հանրապետական պատգամավոր Սթիվեն Սքալիզը TikTok-ի վերաբերյալ որոշումն անվանել է «ազգային անվտանգության կարեւորագույն հարց»։

Առայժմ, սակայն, պարզ չէ, թե կաջակցի արդյոք օրինագծին ԱՄՆ Սենատը։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտնել է, որ պատրաստ է ստորագրել օրենքը։

ԱՄՆ-ում սոցցանցին մեղադրում են Չինաստանի կառավարությանը մոտ լինելու եւ օգտատերերի անձնական տվյալների անօրինական օգտագործման մեջ։ TikTok-ի մենեջմենթը հերքում է բոլոր մեղադրանքները։ ԱՄՆ-ում սոցցանցից օգտվում է 170 մլն մարդ՝ երկրի մոտ կեսը։ Վեճը պլատֆորմի շուրջ կարեւոր թեմաներից մեկն է նախընտրական պայքարում։ Երկու կուսակցությունների պատգամավորները տեղեկացնում են զայրացած երիտասարդների բազմաթիվ զանգերի մասին, որոնք դեմ են օրինագծին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բայդենի վարչակազմը «Կասպերսկու լաբորատորիայի»  հակավիրուսային ծրագրերի վաճառքն ԱՄՆ-ում կարգելի
Ըստ աղբյուրի՝ Ռուսաստանի կառավարության հետ ընկերության սերտ կապերը լուրջ սպառնալք են...
Ucom-ը ուսանողական ծրագիր է անցկացնում ամառային արձակուրդի ընթացքում
Ծրագրի տևողությունը 1 ամիս է, որի համար սահմանված է խրախուսական պարգևավճար՝ 78.000 դրամ...
Yandex Armenia-ն մեկնարկում է նոր բարեգործական մեխանիզմ
Աջակցությունն սկսելու համար Yandex Go հավելվածի օգտատերերը «Օգնենք միասին»  բաժնում ընտրում են գումարի չափը՝ 10, 30, 50, 100 կամ 500 դրամ...
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը մասնակցել է EUROSATORY միջազգային ցուցահանդեսին
Նախարարը հանդիպել է հայկական և միջազգային ընկերությունների...
«ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերություն է այցելել Մալթայի էկոնոմիկայի նախարարը
Նրանց ուղեկցությամբ պարոն Շկեմբրին շրջայց է կատարել ընկերության գլխամասային մասնաշենքում...
Ստեղծվել է շան հաչոցը մարդկային լեզվի թարգմանելու միջոց
Արհեստական բանականության նոր գործիքը ընդլայնում է շան հաչոցի լեզուն հասկանալու հնարավորությունը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ