Ավելի քան հազար տուփ հումանիտար օգնություն օդով հասել է Գազայի հատված անցած շաբաթվա ընթացքում։ Այս մասին տեղեկացրել է իսրայելական բանակի մամուլի ծառայությունը։
Նրա տեղեկացմամբ՝ պարաշյուտներով նետվել են 12 խմբաքանակ հումանիտար բեռներ։ Դա արվել է տարբեր պետությունների ջանքերով, Իսրայելի Պաշտպանության բանակի հետ համակարգմամբ, նշել են մամուլի ծառայությունում։
Մարտի 12-ին Կիպրոսի Լառնակա նավահանգստից Գազայի ուղղությամբ ծով է դուրս եկել նավ հումանիտար օգնությամբ՝ World Central Kitchen կազմակերպության կողմից, որը ֆինանսավորվում է ԱՄԷ-ից, տեղեկացրել են բանակում։ Շարունակվում է հումանիտար օգնության առաքումը բեռնատար մեքենաներով, այդ թվում սեկտորի հյուսիսային հատված, տեղեկացրել են զինվորականները։