News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Կոնգրեսի գործողությունները չինական TikTok սոցիալական ցանցի նկատմամբ պետք է համարել բացահայտ կողոպուտ և արդար մրցակցության սկզբունքներին չհամապատասխանող։ Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը` մեկնաբանելով ցանցի հնարավոր արգելքն ԱՄՆ-ում, եթե այն չվաճառվի։

«Ես ուրիշների մոտ լավն եմ տեսել, ինքս ինձ համար դա ստանալու միջոց կգտնեմ: Սա բացարձակապես թալանչիական տրամաբանություն է»,- ճեպազրույցում ասաց նա։

Չինացի դիվանագետի խոսքով՝ ամերիկյան կողմը գործում է արդար մրցակցության սկզբունքներին և միջազգային առևտրի կանոններին հակառակ։ Վանգ Վենբինը պարզաբանել է, որ Միացյալ Նահանգները «երբեք ապացույցներ չեն ունեցել, որ TikTok-ը վտանգ է ներկայացնում ազգային անվտանգության համար»։

Չորեքշաբթի օրն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պաշտպանեց TikTok-ի հնարավոր արգելքը։ Օրենսդիրներն առաջարկում են վեց ամիս ժամանակ տալ ByteDance գործող ընկերությանը՝ այս սոցիալական ցանցը վաճառելու համար։ Հաջորդիվ նախաձեռնությունը կուղարկվի Սենատ՝ քննարկման։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ավելի վաղ հայտարարել էր, որ պատրաստ է ստորագրել համապատասխան օրինագիծը։




!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բայդենի վարչակազմը «Կասպերսկու լաբորատորիայի»  հակավիրուսային ծրագրերի վաճառքն ԱՄՆ-ում կարգելի
Ըստ աղբյուրի՝ Ռուսաստանի կառավարության հետ ընկերության սերտ կապերը լուրջ սպառնալք են...
Ucom-ը ուսանողական ծրագիր է անցկացնում ամառային արձակուրդի ընթացքում
Ծրագրի տևողությունը 1 ամիս է, որի համար սահմանված է խրախուսական պարգևավճար՝ 78.000 դրամ...
Yandex Armenia-ն մեկնարկում է նոր բարեգործական մեխանիզմ
Աջակցությունն սկսելու համար Yandex Go հավելվածի օգտատերերը «Օգնենք միասին»  բաժնում ընտրում են գումարի չափը՝ 10, 30, 50, 100 կամ 500 դրամ...
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը մասնակցել է EUROSATORY միջազգային ցուցահանդեսին
Նախարարը հանդիպել է հայկական և միջազգային ընկերությունների...
«ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերություն է այցելել Մալթայի էկոնոմիկայի նախարարը
Նրանց ուղեկցությամբ պարոն Շկեմբրին շրջայց է կատարել ընկերության գլխամասային մասնաշենքում...
Ստեղծվել է շան հաչոցը մարդկային լեզվի թարգմանելու միջոց
Արհեստական բանականության նոր գործիքը ընդլայնում է շան հաչոցի լեզուն հասկանալու հնարավորությունը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ