Հայաստանի հետ հարաբերությունները Թուրքիայի համար առաջնահերթություն չեն։ Այս մասին АПА-ին ասել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի նախագահ Վոլքան Բոզքըրը, որը մասնակցում է Բաքվի 11-րդ գլոբալ ֆորումին։
«Հայաստանի հետ հարաբերությունները Թուրքիայի համար առաջնահերթություն չեն։ Եթե Ադրբեջանը համաձայնության գա Հայաստանի հետ, մենք կկարողանանք հետևել այս գործընթացին։ Հայաստանի հետ մեր բոլոր քննարկումներում Ադրբեջանի հետ միշտ նախնական խորհրդակցություններ են լինում։ Ուստի մեր հանդիպումն ու երկխոսությունը տեղի է ունենում Ադրբեջանին իրազեկելու շրջանակներում»,- ասել է Վոլքան Բոզքըրը։